Դեկտեմբերի 5-9-ին Հայաստանում
օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արևելյան շրջաններում
դեկտեմբերի 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան
կբարձրանա:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը,
դեկտեմբերի 5-9-ն առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են
թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Երևանում դեկտեմբերի 5-9-ն սպասվում է փոփոխական
ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 5-ից օդի ջերմաստիճանը
կսկսի աստիճանաբար բարձրանալ, դեկտեմբերի 8-ի ցերեկն սպասվում է +8 աստիճան,
դեկտեմբերի 9-ին` +10 աստիճան: