Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն զիջումների: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
ՙՀակամարտության երկարաժամկետ լուծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հակամարտող երկրների ղեկավարների` փոխզիջման գնալու քաղաքական կամքն ու պատրաստակամությունը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, ինչպես նախկինում, այդ գործընթացի գերակայություն են մնում տարածքային ամբոբղջականությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը՚, - նշել է համանախագահը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ ցանկանում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում: ՙՄենք բարձր ենք գնահատում հակամարտող ժողովուրդների միջև վստահության և անվտանգության ամրապնդումը, և կարծում եմ, կարող ենք նոր տեմպերով սկսել աշխատանքը երկրների ժողովուրդների հետ և իրագործել դրան նպատակաուղղված ծրագրերը՚, - նշել է Ուորլիքը: Նա նաև ընդգծել է, որ ներկայիս այցերը Հայաստան և Ադրբեջան ճանաչողական նպատակ ունեն, և ինքը հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ չունի: