Հայաստաննն իր
վրա Մաքսային միությանը միանալու պարտավորություն է վերցրել, բայց դա երկարաժամկետ
գործընթաց է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել է Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալը:
Նրա խոսքով, Հայաստանը, մասնավորապես, նախագահ Սերժ
Սարգսյանը, ցանկացան իրենց հնարավորությունները պահել բաց, համագործակցելով թե
Եվրոպայի, և թե Ռուսաստանի հետ, բայց, փաստորեն, քաղաքական պատճառներով, և իհարկե,
Ռուսաստանի ճնշման ներքո, Հայաստանն ստիպված էր ընտրել Ռուսաստանին: «Բայց ես
կարծում եմ, որ ՄՄ հետ կապված բազմաթիվ հարցեր կան, այն առումով, թե որքանո՞վ
կենսունակ կլինի այդ միությունը: Մենք արդեն տեսնում ենք որոշ հակասություններ,
մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նազարբաևի և Բելառուսի նախագահ Լուկաշեմնկոյի
կողմից: Նրանցից յուրաքանչյուրն ունի Մաքսային միության վերաբերյալ իր ուրույն
տեսակետը: Նրանք այն ավելի շուտ համարում են տնտեսական համագործակցության խորացման
միջոց: Այդպիսին է, մասնավորապես, Ղազախստանի նախագահի դիրքորոշումը: Իսկ Վլադիմիր
Պուտինի համար դա, ավելի շուտ, այսպես ասած, քաղաքական նախագիծ է: Այնպես որ,
կարծում եմ, որ մենք ՄՄ հետ կապված որոշ պրոբլեմների ականատեսը կլինենք, և այն
հարցը, թե կկայանա՞ արդյոք այդ միությունն ընդհանրապես, շարունակում է մնալ բաց»,-նշել
է փորձագետը: Նա գտնում է, որ ՄՄ-ին միանալու որոշումն իրոք, որոշակի ազդեցություն
կունենա ներքին քաղաքականության առումով:
«Կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունն այդքան
ռուսամետ տրամադրություններ չունի, որքան քաղաքական վերնախավը: Ժողովուրդը
ցանկանում է Ռուսաստանին տեսնել որպես անվտանգության գարանտ, հասարակությունը
հանդես է գալիս ՌԴ հետ կապին կողմ, բայց վերջին 10 տարիներին մենք տեսնում ենք, որ
հայ հասարակությունն աճել է, և ասում է` Հայաստան դա Հայաստան է, իսկ Ռուսաստանը`
Ռուսաստան: Նա չի ուզում Ռուաստանի հետ ունենալ գաղութանման հարաբերություններ:
Իսկ դա հատկապես այն է, ինչ կարող է տալ Մաքսային միությունը»,-նշել է դըՎաալը:
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Հայաստանի քաղաքական
վերնախավը մեծ ռուսամետ տրամադրվածություն ունի: «Եթե անգամ լսենք նախկին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա նույնպես վերջին երկու տարում արեց մի շարք ռուսամետ
հայտարարություններ: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ճնշումներ էր զգում ԲՀԿ
ղեկավար Գագիկ Ծառուկյանի, իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի կողմից, և այսօրվա
նպատակներից մեկը` ռուսամետ ճնշումներից ազատվելն է, ինչպես նաև Կրեմլի
ճնմշումներից, հատկապես ներքաղաքական ճակատում»,-հավելել է վերլուծաբանը:
Հայերը
ավանդաբար
սոցիալական
խնդիրների
շուրջ
ապստամբություն
չեն
բարձրացնում: Բացի
այդ, էմիգրացիան
նույնպես
լարվածությունը
թուլացնելու
դեր
է
տանում` այն
մարդկանց
մի
մասը, ովքեր
կարող
էին
փողոց
դուրս
գալ
ցույցի, գերադասում
են
լքել
երկիրը: «Այնպես
որ
կարծում
եմ, որ
մենք
կշարունակենք
բողոքի
ցույցեր
տեսնել
Հայաստանում, և
ինչպես
ցանկացած
հասարակության
մեջ, դժվար
է
կանխատեսել, թե
դրանք
կոնկրետ
ինչից
կծագեն: Սակայն
չեմ
կարծում, որ
դա
կլինի
սոցիալական
խնդիրների
շուրջ: Քաղաքական
խնդիրն
է, որ
մարդկանց
դուրս
կբերի
փողոց: Մենք
կարող
ենք
կանխագուշակել
անկանխատեսելին, որովհետև
բնակչության
մեծամասնությունը
դժգոհ
է
երկրում
տիրող
իրավիճակից, մինչդեռ
հիմնական
ընդդիմադիր
ուժերը
ի
զորու
չեն
եղել
մոբիլիզացնել
հասարակական
դժգոհությունը»,-նշել է նա, հավելելով. « Բայց մենք
կարող
ենք
ականատեսը
դառնալ
ինքնաբերաբար
տեղի
ունեցող
մի
իրավիճակի, երբ
ինչ-որ
մի
կոնկրետ
խնդիր
մարդկանց
դուրս
կբերի
փողոց
և
կգա
մի
պահ, երբ
այդ
բողոքի
ակցիաները
լուրջ
բնույթ
կստանան: Արդյոք
դա
տեղի
կունենա 2014-ին` միգուցե
ոչ, բայց
մի
օր
դա
կարող
է
Հայաստանում
տեղի
ունենալ»,-նկատել է նա:
Խոսելով
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հատկապես ՄՄ-ին միանալու
որոշումից հետո, ինչպես նաև նախագահների մակարդակով հայ-ադրբեջանական երկխոսության
վերականգնման մասին, դը Վաալը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար հանդիսանում
է անվտանգության գարանտ, պաշտպան և դաշնակից: Այս առումով, ըստ նրա, ՄՄ-ին
միանալու որոշումն ունի նաև պաշտպանական բաղադրիչ, ինչի մասին նշել է նաև նախագահ
Սարգսյանը: «Կարծում եմ, որ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանը նույնպես չի ուզում
պատերազմ: Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է ռազմական սպառնալիքներ
հնչեցնելը, վախեցնել հայերին, դա նրանց համար օգտակար մարտավարություն է, բայց
Ադրբեջանը նաև շարունակում է նավթահորերի և գազամուղների շինարարությունը,
հատկապես Թուրքիայի հետ գազատարների նախագհծերը: Բացի այդ, նախագահ Ալիևն այժմ
իրեն բավականին վստահ է զգում, քանի որ նրա նախագահության նոր փուլն է մեկնարկում:
Այնպես որ, երկու նախագահների հանդիպման
դրական կողմը կայանում է նրանում, որ ռազմական ռիտորիկան պակասում է, իսկ
նախագահները խոստացան միմյանց հասցեին ավելի հարգալից արտահայտվել, քչացնելով
սպառնալիքները: Դա հատկապես վերաբերվում է Ադրբեջանին: Սա հիմնական դրական
առաջընթացն է»,-ասել է փորձագետը: Նա նաև հավելել է. «Բայց ես չեմ կարծում, որ դա
կարգավորման իսկական և մտածված գործընթաց է, որտեղ երկու ղեկավարներ բանակցում են
հանուն իրական խաղաղության: Կարծում եմ, որ դա մի գործընթաց է` հանուն գործընթացի,
որը հետապնդում է լարվածությունը թուլացնելու նպատակ, ինչպես նաև ձգձգել ավելի վաղ
ընդունված որոշումները, հանգստացնել միջնորդներին, իսկ իրականում` ոչինչ
չձեռնարկել»:
Մեկնաբանելով
հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, վերջերս
Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլու Երևան կատարած այցի համատեքստում, դը
Վաալը նշել է, որ այցելության բուն փաստը արդեն կարևոր էր: Դրանով ցույց տրվեց, որ Դավութօղլուն հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերություններով և ցանկանում է ինչ-ինչ զարգացումներ տեսնել: Նրա այցելությունը Երևան, իմ կարծիքով, դրական պետք է գնահատել: Մյուս կողմից, եթե դիտարկենք նրա երևանյան հանդիպումներն ու քննարկումներն ըստ էության, պարզ է, որ երկու կողմերը շարունակում են մեծ տարաձայնություններ ունենալ: Եվ իրականում տարաձայնությունները նույնիսկ ավելի մեծ են, քան նախքան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը` 2009-ին: Խնդիրն այն է, որ Թուրքիան որոշել է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը կապել ղարաբաղյան զարգացումների և Ադրբեջանի հետ, մինչդեռ Հայաստանը պնդում է, որ երկու գործընթացները պետք է առանձին֊առանձին դիտարկել: Ինձ հայտնի է, որ Դավութօղլուն Երևանում բավական համոզիչ կերպով ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման իր պատկերացումները` երկու շրջաններից զորքերի դուրս բերման առաջարկը` սահմանի բացման և երկաթուղային հաղորդակցման վերականգնման դիմաց: Դա մի ծրագիր է, որն ուրույն տրամաբանություն ունի, բայց կարծում եմ Դավութօղլուն լավ չի պատկերացնում այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունները և ժողովուրդը բացասաբար է վերաբերվելու Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի կողմից առաջ քաշվելիք ցանկացած ծրագրի: Դա նման է պատի հետ զրուցելուն. թուրքերն ուզում են խոսել Ղարաբաղի մասին, իսկ հայերը` ոչ,-նշել է փորձագետը: