ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշման համաձայն, ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից մի շարք ապրանքների ներկրումը Հայաստան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են վերը նշված ծառայությունից, ժամանակավորապես արգելվել է մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը Հայաստան: Որոշումը կայացվել է Հունաստանի Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքում արձանագրված մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ) ծաղիկ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով: Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: