Հայաստանի բնակիչներին տաք մայիս է սպասվում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մայիսին կանխատեսվող ջերմաստիճանը նորմայից բարձր է մեկ աստիճանով: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն սպասվում է 18-19 աստիճանի մոտ, իսկ առաջին տասնօրյակի առանձին օրերին ցերեկային ջերմաստիճանը կկազմի 28-30 աստիճան: Տեղումներն սպասվում են նորմայից բարձր:
Ապրիլի 29-30-ը և մայիսի 1-ին Երևանում կլինի պարզ եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 26 աստիճան: