ԱրմԻնֆո- Տուրան: Բնակարանային
անբարենպաստ պայմանները, խմելու և ոռոգման ջրի պակասը, դպրոցներից, աշխատատեղերից
և բուժօգնությունից կտրված լինելը մի մասն է այն խնդիրների, որոնք հայտնաբերվել են
ԵՄ կողմից ֆինանսավորվող և Հարավային Կովկասում տնտեսական միգրացիայի խնդիրների
լուծմանը նպատակաուղղված նախագծի շրջանակում` բնակչության շրջանում անցկացված մի
շարք հանդիպումներից հետո:
Ինչպես հաղորդել է Եվրոպական հարևանության տեղեկատվական
կենտրոնը, նախագիծն իրագործվում է Հարավային Կովկասի երեք երկրներում և կոչված է
աջակցելու էկոմիգրացիայի բնագավառում համակարգային բարեփոխումների անցկացմանը
քաղաքացիական հասարակության ներուժի ամրապնդման և ազգային և տարածաշրջանային
մակարդակներով երկխոսության ընդլայնման ճանապարհով: