Arminfo.info





 Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2014

Степанян Давид

Յանա Ամելինա. 2015 թ. Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ զենքի առևտրի հավասարության քաղաքականությունը

Յանա Ամելինա. 2015 թ. Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ զենքի առևտրի հավասարության քաղաքականությունը

2014 թ. աչքի է ընկել սահմանին իրավիճակի աննախընթաց սրացմամբ և բանակցային գործընթացի ավելի շատ տեղապտույտով: Կիսվեք 2015 թ Ձեր կանխատեսումով:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի օգոստոսյան սրացումը հազիվ թե  առանձնահատուկ էր հակամարտության ժամանակագրությունում: Թեև զինծառայողների մահը և ռազմական հզոր տեխնիկայի ոչնչացումը, անշուշտ, արտակարգ պատահարներ են: Եվ նման պատահարներն անբարենպաստ հանգամանքներում կարող են կողմերի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման խթան հանդիսանալ:


Այլ բան է, որ նման գործողությունների ժամանակը, որոնք անխուսափելիորեն ամբողջ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման կհանգեցնեն, անցնող տարում դեռ չէր եկել: Բանակցային գործընթացը նույնպես տեղապտույտ էր ապրում, ինչպես միշտ է լինում, երբ բացակայում է բանակցությունների առարկան: Կարծում եմ, որ 2015 թվականը թե’ ուժային, թե’ դիվանագիտական ճակատում Լեռնային Ղարաբաղի շուրջ արմատական բեկումներ չի բերի: Ըստ որում, առավել հավանական է, որ իրավիճակը դեպի պատերազմը կգնա, քան դիվանագիտական հաղթանակներ կարձանագրվեն`ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհում ընդհանուր անկառավարելիության և անադեկվատության պատճառով: Այդ ամենը դիտվել է անցած ողջ տարվա ընթացքում: Եվ, ցավոք, այդ միտումը, մոտ ապագայում միայն կուժեղանա:

2015 թվականին Բաքուն ռազմական հոդվածների համար հատկացնում է բյուջեի բոլոր հատկացումների 18%-ը` մինչև 5 մլրդ դոլար: Չնայած Ադրբեջանին հարվածային տեխնիկայի մատակարարումների պատճառների ըմբռնմանը` ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հարաբերություններում այսօր ավելի ցավոտ թեմա չկա, ընդ որում` ինչպես արևմտամետների, այնպես էլ Մոսկվայի նկատմամբ լոյալ տրամադրված հայկական շրջանակների համար:

2015 թվականին նույնպես Ռուսաստանը կշարունակի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ զենքի առևտրի հավասարության քաղաքականությունը:
Նման քաղաքականության պատճառները, նույնիսկ, ոչ թե վատթարացած տնտեսական պայմաններն են, այլ տարածաշրջանում ստատուս-քվոն պահպանելու Մոսկվայի ձգտումը: Միևնույն ժամանակ Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, բնորոշվում է կարծրատիպերի առկայությամբ և  ցանկացած ուղղությամբ անսպասելի քայլերին անպատրաստությամբ, ՙփափուկ ուժ՚ կիիրառելու Մոսկվայի անկարողությամբ` այս կամ այն պետությունում, օրինակ, Ադրբեջանում հանրային կարծիքն աստիճանաբար իրենց օգտին փոխելու համար: Եվ, հաշվի առնելով այդ հանգամանքը` այստեղ արմատական փոփոխության հնարավորություն չեմ տեսնում:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են դրվել, ինչը Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում դժվար է տնտեսական անվանել: Ձեր կարծիքով, ինչպիսի±ն կարող են լինել դրա հետևանքները կողմերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի համար:

Ռուս-թուրքական հարաբերությունները ձեռք են բերում ռազմավարական գործընկերության բնույթ, այդ թվում` քաղաքական ոլորտում: Անշուշտ, դա շի նշանակում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորություններից հրաժարում կամ դրանց վերանայում, կամ Մոսկվայի անսպասելի շրջադարձ Բաքվի կողմը: Անդրկովկասը, չխոսելով արդեն Հյուսիսային Կովկասի մասին, եղել և մնում է բացառապես ռուսական շահերի գոտի, և Թուրքիան այսուհետև էլ դա պետք է հաշվի առնի: Ռուսաստանցի և թուրք փորձագետների կողմից իրադարձությունների նման զարգացման ցանկալիության վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններն արտացոլում են նաև ռուս և թուրք հասարակությունների զգալի մասի խորքային իղձերը: Իսկ վաղեմի պատմական մնացուկները չպետք է, և, վերջին հաշվով, չեն ազդում այսօրվա քաղաքականության վրա: Ընդ որում ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչների արժե օրինակ վերցնել Էրդողանից` իր երկրի ազգային շահերը պաշտպանելու առումով: Ընդ որում, խոսել այն մասին, որ միջպետական հարաբերություններն այլևս ոչնչով չեն մթագնվում, մեղմ ասած, վաղաժամ է: Հատկապես, հաշվի առնելով, որ Թուրքիայում ապաստան են գտել մի շարք անջատականներ և արմատական իսլամականներ, որոնք պայքարում են ընդդեմ ՌԴ-ի, այդ թվում անմիջականորեն նրա տարածքում և զենքը ձեռքներին: Բավարար է հիշել 2012 և 2014 թվականներին Ստամբուլում այսպես կոչված ՙկովկասյան ֆորումների՚ անցկացումը: Ինչպես նաև Imkander ՙբարեգործական՚ կազմակերպությունը, որն իր թևի տակ է առնում առավել ակտիվ հակառուսական գործիչներին Թուրքիայում ապրող կովկասյան համայնքների ներկայացուցիչների թվից:Թուրքական իշխանությունները, եթե անմիջականորեն այդ ամենը չեն պաշտպանում, ապա չեն էլ արգելում, և այդ ոլորտում Մոսկվան լիովին իրավունք ունի Անկարայից պահանջել Ռուսաստանի թշնամիների նկատմամբ դիրքորոշման կոշտացում: Մյուս կողմից, միայն ողջունել կարելի է ընդհանուր արտաքին քաղաքական գծի մշակման ոլորտում ռուս-թուրքական մերձեցումը, որը նպատակաուղղված է ՌԴ և Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու Արևմուտքի, առաջին հերթին, ԱՄՆ փորձերին:

Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն օրեցօր ուժեղանում: Կարելի± է արդյոք 2015 թ. որևէ տեղաշարժ ակնկալել հակառակ ուղղությամբ`հաշվի առնելով ԵՄ երկրներում համապատասխան միտումների դրսևորումը:

Ռուս-ամերիկյան դիմակայության անցումն առավել կոշտ փուլ տարածաշրջանային խաղացողներին զրկում է խուսավարման լայնությունից: Եկել է լիակատար աշխարհաքաղաքական հստակության ժամանակը: Կարծում եմ, սակայն, որ դա բոլորի համար միայն օգտակար է: ՙԵվ ձերոնց և մերոնց՚ անբարո քաղաքականությունը, որն ամոթխածությամբ կոչում են ՙբազմավեկտոր՚, դեռ ոչ ոքի լավ բանի չի հասցրել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը թևակոխել է եթե ոչ վճռական, ապա դրան մոտ փուլ: Իսկ Արևմուտքն իր ամերիկյան երրորդությունում «վերջնականապես հանեց բարի քեռու դիմակը, ով ժողովրդավարություն էր սովորեցնում բնիկ ժողովրդին` նրա իսկ բարօրության համարե: Ռուսաստանի նկատմամբ արևմտյան ճնշման վերջնական նպատակը Ռուսաստանի վերացումն է, համենայն դեպս` ինքնիշխան պետության կարգավիճակում:



Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա նրա քաղաքականությունն այնքան ոչ ինքնուրույն է և ամերիկյանից կախված, որ այն առանձին դիտարկելը, կարծում եմ, իմաստ չունի: Իհարկե, կցանկաննայինք հույս կապել ՙզանգվածների համաեվրոպական ապստամբության հետ՚, որոնք, գիտակցելով, թե ինչպիսի փլուզման է են տանում Եվրոպան իրենց իսկ ՙվերնախավերը՚, նրանց կվերացնեին` Ռուսաստանի հետ բարեկամության դրոշների ներքո, սակայն դա, առավելապես, ֆանտաստիկայի բնագավառից է:

Ձեր կարծիքով, ո±վ կարող էր հրահրել դեկտեմբերի 4-ին րոզնիի ահաբեկչական գործողությունը: Ու±մ է ձեռնտու Հյուսիսային Կովկասի ապակայունացումը:

Հյուսիսային Կովկասի ապակայունացման փորձը ձեռնտու է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդին  և մրցակցին` ԱՄՆ-ին, որն էլ հենց միջնորդավորված կանգնած է րոզնիի արյունալի ակցիայի հետևում: Սակայն այժմ ոչ 90-ական,ոչ էլ 2000-ական թվականներն են: ՙԿովկասի պայթեցման՚ նախագծերից ստիպված են լինելու հրաժարվել, և` որքան շուտ, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար: Ակնհայտ է, որ րոզնիի ահաբեկչության մեղքը, որի արդյունքում զոհվեցին 14 ոստիկաններ, ընկած է արմատական-իսլամական ահաբեկչական ընդհատակի վրա: Վերջին տարիներին իրավապահ մարմինները տպավորիչ հաջողությունների են հասել արմատականներին ուժային հակազդեցության գործում: Բացի այդ, նրանց ոչ քիչ մասը և հնարավոր պահեստայինները մեկնել են պատերազմելու Սիրիայում և Իրաքում: Այդուհանդերձ, պնդել, որ այդ վտանգը վերացել է օրակարգից, անշուշտ, դեռ վաղ է: Ցավոք, ծայրահեղականները կարողացան իրենց հնարավորությունները ցուցադրել նույնիսկ այնպիսի ռազմականացված և իսլամական արմատականության վտանգը գիտակցող հանրապետությունում, ինչպիսին է Չեչինիան: Չեմ կասկածում, որ դրանից լուրջ հետևություններ կարվեն, ընդ որում` ոչ այնքան Չեչնիայում, որքան Կովկասի և Պովոլժիեի այլ հանրապետություններում, որտեղ վերջին ժամանակներս կրկին ուժ է ձեռք բերում իրական խնդիրները լռության մատնելու անառողջ միտումը: Իսկ այս կամ այն դժվարությունների ժխտումն անհնար է դարձնում դրանց լուծումը, ինչն ամենաբացասական հետևանքներ կունենա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Yerevan called on the leader of Azerbaijan to soundly and without  painful emotions perceive the situation in the zone of the Karabakh  conflictYerevan called on the leader of Azerbaijan to soundly and without  painful emotions perceive the situation in the zone of the Karabakh  conflict
Robert Kocharyan spoke for the development of new approaches to  regional security issuesRobert Kocharyan spoke for the development of new approaches to  regional security issues
Expert: Mnatsakanyan`s visit to Washington on the eve of the  elections is the result of the absence of the agendaExpert: Mnatsakanyan`s visit to Washington on the eve of the  elections is the result of the absence of the agenda
Gagik Tsarukyan accused Nikol Pashinyan of having mental health  disorderGagik Tsarukyan accused Nikol Pashinyan of having mental health  disorder
Bright Armenia will nominate Arkady Khachatryan for the post of head  of the parliamentary committee on financial, credit and budgetary  affairsBright Armenia will nominate Arkady Khachatryan for the post of head  of the parliamentary committee on financial, credit and budgetary  affairs
Forecast: While Armenia and Artsakh are threatened with destruction,  it is premature to talk about any documentForecast: While Armenia and Artsakh are threatened with destruction,  it is premature to talk about any document
Baroness Cox: The world owes a great debt to the people of Artsakh,  maintaining the priority of faith and freedom for the rest of the  WorldBaroness Cox: The world owes a great debt to the people of Artsakh,  maintaining the priority of faith and freedom for the rest of the  World
Robert Kocharyan: There is a certain part of society in Armenia that  sincerely believes that the funds raised allegedly in the fight  against corruption will be transferred to themRobert Kocharyan: There is a certain part of society in Armenia that  sincerely believes that the funds raised allegedly in the fight  against corruption will be transferred to them
Nikol Pashinyan: Official data confirm the effectiveness of  anti-crisis measuresNikol Pashinyan: Official data confirm the effectiveness of  anti-crisis measures
Russian expert: Power in Belarus turned out to be too simple for a  complex societyRussian expert: Power in Belarus turned out to be too simple for a  complex society
President of Armenia: The Treaty of Sevres even today remains an  essential document for the right of the Armenian people to achieve a  fair resolution of the Armenian issuePresident of Armenia: The Treaty of Sevres even today remains an  essential document for the right of the Armenian people to achieve a  fair resolution of the Armenian issue
View from Moscow: Many in Russia sincerely believe that Armenia is  governed from Soros office, not from Pashinyan`s oneView from Moscow: Many in Russia sincerely believe that Armenia is  governed from Soros office, not from Pashinyan`s one
Mother of ArmInfo journalist died in road accident in Ararat Mother of ArmInfo journalist died in road accident in Ararat 
Edmon Marukyan is concerned about the problem of cars with Armenian  license plates in RussiaEdmon Marukyan is concerned about the problem of cars with Armenian  license plates in Russia
Armenian expert accused the US ambassador of violating the  presumption of innocence when assessing the Armenian-Azerbaijani  clashes in Los AngelesArmenian expert accused the US ambassador of violating the  presumption of innocence when assessing the Armenian-Azerbaijani  clashes in Los Angeles