Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ
Հովհաննիսյանը չէր սպասում, որ Սերժ Սարգսյանը կմիջամտի Ռոբերտ Քոչարյանի և
վարչապետ Տիգրանբ Սարգսյանի միջև ընթացող «վիրտուալ պատերազմին»:
«Ես կարծում էի,
որ նախագահը վեր կգտնվի այդ ամենից, սակայն Սերժ Սարգսյանը գերադասեց պաշտպանել իր
սիրելի վարչապետին»,-նշել է Հովհաննիսյանը: Նա նաև նշել է, որ նախագահը երբեք չի
թաքցրել իր համակրանքը ներկայիս վարչապետի նկատմամբ, հետևաբար, նախագահի կողմից
ընդունված որոշումը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: «Բայց դա չի նշանակում,
որ վարչապետի հրաժարական չի լինի: Հնարավոր է, որ քաղաքացիական հասարակության
բացահայտ ակտիվության դեպքում, որն այսօր պայքարում է հանուն իր իրավունքների,
վարչապետը կլքի պաշտոնը»,-ընդգծել է Հավհաննիսյանը:
Նա նաև նշել է,
որ քաղաքացիական դժգոհությունների մակարդակը Հայաստանում հասել է իր գագաթնակետին,
և ցանկության դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են երկրում «չիստկա» սկսել:
«Անկասկած, առաջին քայլը կլինի կառավարությանն անվստահության հայտնելը, ինչն էլ
պատրաստվում են անել ոչ իշխանական խմբակցությունները խորհրդարանի գարնանային նստաշրջանի
առաջին նիստում»,-եզրափակել է քաղաքագետը:
Նշենք, որ ավելի
վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում խիստ քննադատության էր
ենթարկել կառավարության գործունեությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ անելով
ոչ թե նախորդներին մեղադրել, այլ աշխատել: Այնուհետև հեռակա բանավեճ սկսվեց
երկրորդ նախագահի գրասենյակի և մի շարք պատգամավորների ու նախարարների միջև:
Հունվարի 23-ին նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելանը հայտարարեց, որ
Սարգսյանն այն կարծիքին է, որ վարչապետը և կառավարության մյուս անդամները պատշաճ,
հավասարակշռված և հարգանքով պատասխանեն Քոչարյանի կողմից բարձրացված հարցերին: