Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի
ընթացքում
Հայաստանն,
ամենայն
հավանականությամբ,
Եվրամիության
հետ
որոշակի
բովանդակությամբ
փաստաթուղթ
կստորագրի:
Բացառված
չէ,
որ
դա
լինի
փոխըմբռնման
հուշագիր:
Այդ
մասին
այսօր
մամլո
ասուլիսի
ժամանակ
հայտարարել
է
Հայաստանի
հանրապետական
կուսակցությունից
ԱԺ
պատգամավոր,
ՀՀ
Աժ
պաշտպանության,
ազգային
անվտանգության
և
ներքին
գործերի
մշտական
հանձնաժողովի
ղեկավար
Կորյուն
Նահապետյանը:
Նա ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը
չի
հանգեցրել
ԵՄ
հետ
բանակցությունների
դադարեցման,
ավելին,
եվրոպացի
պաշտոնատար
անձինք
նույնպես
չեն
ասել,
որ
Հայաստանի
հետ
որևէ
փաստաթուղթ
չի
սոտրագրվի:
Ըստ
որում,
նա
գտնում
է,
որ
ենթադրվող
փաստաթուղթն
Ասոցացման
համաձայնագրի
կամ
Խորը
և
համապարփակ
ազատ
առևտրի
գոտու
վերաբերյալ
պայմանագրի
հետ
կապ
չի
ունենա:
ՙԴա
այլ
փաստաթուղթ
է,
որն
ամրագրում
է
վերջին
երեքուկես
տարվա
ընթացքում
ԵՄ
հետ
բանակցությունների
ընթացքում
ունեցած
ձեռքբերումները՚,-
նշել
է
Նահապետյանը:
Նրա խոսքով, նոր փաստաթուղթը Հայաստան-ԵՄ ապագա հարաբերությունների զարգացման ամուր
հիմք
կհանդիսանա:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան
գագաթնաժողովի
ժամանակ
նախատեսվում
էր
Հայաստանի
կողմից
ԵՄ
հետ
Ասոցացման
համաձայնագրի
ու
Խորը
և
համապարփակ
ազատ
առևտրի
գոտու
վերաբերյալ
համաձայնագրի
նախաստորագրումը:
Սակայն,
Հայաստանի
նախագահ
Սերժ
Սարգսյանը
սեպտեմբերի
3-ին
Ռուսաստանի
նախագահի
հետ
բանակցություններում
հայտարարել
է
Մաքսային
միությանը
միանալու
և
հետո
Եվրասիական
տնտեսական
միության
ձևավորմանը
մասնակցելու
Երևանի
մտադրության
մասին: