Երևանի բնակիչները շարունակում են բողոքել Կոմիտասի 5 հասցեում ՙէլիտար՚ բնակարանային համալիրի կառուցման դեմ: ՙՆախախորհրդարան՚ քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ դեպքի վայր է ժամանել Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը: Այս պահին շինարարությունը դադարեցված է:
Հիշեցնենք, որ որ Կոմիտասի 5 հասցեի շենքի բնակիչներն արդեն երկար ժամանակ բողոք են հայտնում իրենց բակի հաշվին բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր կառուցելու մտադրության դեմ: Նրանք կազմակերպել էին պիկետ, ինչի շնորհիվ հաջողվել էր մի քանի օրով դադարեցնել շինաշխատանքները: Սակայն հետագայում Ոստիկանությունը շինհրապարակից դուրս էր մղել պիկետի մասնակիցներին, և աշխատանքները շարունակվել էին Ոստիկանության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: Չնայած դրան` բողոքի ակցիաները նշված հասցեում շարունակվում են: