Մաքսային միությանը Երևանի անդամակցման վերաբերյալ որոշումն ընդունվել է Մոսկվայի հզոր ճնշման ներքո, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ նախկին անդամ, ՙՀամաձայնութուն՚ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նա վստահ է, որ այդ միավորմանն անդամակցելու հարցում Հայաստանին համոզելու իրենց փորձերում Ռուսաստանի իշխանություններն սպառնացել են Երևանին ներքաղաքական իրավիճակի սրմամբ և Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմով: Ըստ որում, նա հիշեցրել է վերջերս Ադրբեջանին ռուսական հարձակողական սպառազինությունների մատակարարումների մասին: ՙՌուսաստանը որոշել է հատկապես հիմա խոչընդոտել Հայաստանի կողմից ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը, քանի որ Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի շուրջ իրադարձությունների վրա՚,- ասել է Շահնազարյանը:
Խոսելով ՄՄ-ին անդամակցման հետևանքների մասին`քաղաքական գործիչը մտավախություն է հայտնել, որ Հայաստանն այդպիսով կկորցնի իր ներքաղաքական խնդիրներն ինքնուրույն լուծելու հնարավորությունից: Այսուհետ կարևոր բոլոր հարցերը լուծվելու են Մոսկվայում՚,- գտնում է նա: Մաքսային միությանն անդամակցությունը, վստահ է Շահնազարյանը, հղի է նաև հայ-վրացական հարաբերություններում բարդություններով: ՄՄ-ին անդամակցմանը խանգարելու միակ միջոցն ընդդիմադիր գործիչը համարում է քաղաքացիական պայքարը: