Ազատության հրապարակում մեկնարկել է ոչ իշխանական ՙեռյակի՚ /ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚ և ՀԱԿ/ հանրահավաքը: Արդեն հրապարակ են ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չկա, թեև իսկզբանե հայտարարվել էր, որ նա ներկա է գտնվելու:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հրապարակն արդեն լիքն է, բայց մարդիկ շարունակում են ժամանել: Սակայն, երեք ուժերի կողմնակիցների միջև լարված իրավիճակ է ստեղծվել. ՙԲարգավաճ Հայաստանի՚ և Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները հասցրել են վիճել`ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուի հարցում դիրքորոշումների անհամապատասխանության պատճառով:
Այդ ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը Հայաստանի հաջորդ նախագահ է տեսել իր առաջնորդին:
Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ անդամները պնդել են, որ իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում մարզերի բնակիչների ճանապարհին, ովքեր ցանկանում են հանրահավաքին մասնակցելու նպատակով մայրաքաղաք գալ: Երևանի կենտրոնական փողոցները վերահսկվում են Ոստիկանության կողմից: