Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխաններ չունի Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ պատգամավորների հարցերին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՙՔանի որ հանդիպումը փակ էր, ես չեմ կարող ներկայացնել քննարկման մանրամասները: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Նալբանդյանը չպատասխանեց ոչ մի հարցի, և մենք ոչ մի բովանդակալից տեղեկատվություն չստացանք: Նախարարն ասաց ամեն ինչ, բացի այն բանից, ինչն անմիջականորեն առնչվում է խնդրի էությանը՚, - ասել է Փաշինյանը:
Նրա ասելով, օբյեկտիվորեն, ոչ մի գաղտնի բան չի քննարկվել, և իր ելույթների ընթացքում ինքը լույս կսփռի փակ նիստի բովանդակության վրա: Պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին` նա ավելացրել է, որ հասարակայնությունը կարող է և պետք է իմանա գործընթացների մասին, և նախարարը պարտավոր է պատասխանել հասարակայնությանը հուզող հարցերին: