Հայաստանում թռչնագրիպի H7N9 վարակով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակաբության պետական տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում:
Առաջին անգամ թռչնագրիպի H7N9 վարակով վարակման մասին ՉԺՀ-ում հայտարարել են նախորդ ամսվա վերջին: Այսօրվանից Չինաստանում այդ վարակից մահացել է ավելի քան 20 մարդ: Թորոսյանի ասելով, H7N9 վտանգն այն է, որ մարդու օրգանիզմը ծանոթ չէ այդ վարակի հարուցիչին: Չնայած այդ հանգամանքին, ինչպես ընդգծել է փորձագետը, H7N9 թռչնագրիպն զգայուն է գոյություն ունեցող հակավարակային պատրաստուկների նկատմամբ: Ինչ վերաբերում է սովորական գրիպին և շնչուղիների սուր վարակներին, ապա այստեղ Թորոսյանը տեղեկացրել է, որ դրանցով հիվանդացությունը Հայաստանում նվազել է, ինչին նպաստել է հանրապետությունում հաստատված եղանակը:
Գրիպով հիվանդներին բժիշկները կոչ են անում չբուժվել տնային պայմաններում, իսկ հնարավորության դեպքում դիմել բժշկի: