Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ իրենց հանդիպման ժամկետը: Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Դ.Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ պատվիրակին հայտնել է, որ ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին: Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ն ի գիտություն է ընդունել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլլահա Հուսեյնովան ՙԳԱԼԱ՚ հեռուստաալիքին հայտարարել էր, որ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հանդիպում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև համապատասխան պայմանավորվածության դեպքում: Այդ մասինՙՄենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է՚, - ասել էր Իլլահա Հուսեյնովան: Նա նաև ընդգծել էր, որ եթե իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿՄԽԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագրին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ, այսինքն եթե իշխանությունների կողմից որոշվի, որ պետք է ընտանիքի հետ հաղորդակցում լինի, ապա իրենք կնպաստեն: Հուսեյնովան տեղեկացրել էր, որ ԿԽՄԿ պատվիրակությունը հետևում է ռազմագերու բանտային պայմաններին և միջազգային հումանիտար իրավունքի հնարավոր խախտումներին, սակայն լիազորված չէ հրապարակել իր դիտարկումների արդյունքները: Նա նաև հայտարարել էր, որ ԿՄԽԿ-ն հանդիպումներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ, և եթե խախտումներ լինեն, իրենք կքննարկեն այն երկու կողմերի ներկայացուցիչների հետՄինչդեռ ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունում, պատասխանելով ԱրմԻնֆոյի այն հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներ են անցկացվում գերու հարցով, միայն հիշեցրել են, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունն իրենց էր դիմել, որպեսզի ջանքեր գործադրվեն ռազմագերու վերադարձնելու ուղղությամբ: Հուսեյնովայի մնացած հայտարարությունները ԿԽՄԿ-ում հրաժարվել են մեկնաբանել:Ավելացնենք, որ Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն ակցիա են անցկացնում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ` պահանջելով հանդիպում նախարար Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ զինծառայողը մոլորվել և գերի է ընկել օգոստոսի 7-ի` լուրյս 8-ի գիշերը: