Հայաստանի կողմից
Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակի ստացումը կարող է էապես բարդացնել
Եվրոպայի և Ադրբեջանի հարաբերությունները: Սակայն Հայաստանի Եվրաինտեգրման
գործընթացը Բաքուն մերձեցնում է Մոսկվային, նպաստելով ռուս-ադրբեջանական
հարաբերությունների որակական բարելավմանը՚,-ԱրմԻնֆո գործակալության հետ
հարցազչույցում հայտարարել է լոնդոնյան փորձագետ Սիմոն Մանուկյանը:
Ըստ եվրոպական
փորձագետի գնահատականների, այդ մաիսն են վկայում մի շարք փաստեր, հատկապես
Ինտերնետում հրապարակված` Լիտվայի ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Ռումինիայում
Լիտվայի դեսպանի բանակցությունները, որտեղ նրանք ԼՂՀ հակամարտության կարգավորման
հարցում սատարում են Հայաստանի դիրքորոշումը, ի վնաս Ադրբեջանի: Բացի այդ,
ադրբեջանական իշխանություններն ստացան Լիտվայի պաշտոնական ներկայացուցչի
ցուցադրական և կոշտ մերժումը` 2013 թվականի հուլիսին Երևանում Եվրամիության դրոշի
ներքո անցկացված կոնֆերանսի ամփոփիչ փաստաթղթերում ամրագրել մոլդավացի օմբուդսմեն
Աուրիլի րիգորիուի հակահայկական հայտարարությունները` ՙհայկական կողմից Ադրբեջանի
տարածքի 20 տոկոսն օկուպացնելու և Խոջալուի ցեղասպանության՚ մասին: Բաքուն այդ
հայտարարությունների առաջխաղացումն իրականացրեց Մոլդովայի դաշնակից Ռումինիայի
միջոցով, որն անսահմանափակ ազդեցութոյւն ունի Քիշինևի վրա, և վերջին ժամանակներս
ակտիվորեն սատարում է Բաքվին ղարաբաղյան հարցում`ադրբեջանական էներգակիրներով և
ներդրումներով ռումինական պետությունն պահովելու դիմաց: Սակայն, Ադրբեջանի այս
նախաձեռնությունները հաջողությամբ չեզոքացվեցին Հայաստանի, ինչպես նաև Լիտվայի և
Եվրոպայի մյուս երկրների հայկական սփյուռքի ձեռնարկած լոբբիստական ջանքերով: Եթե
հաշվի առնենք, որ 2013 թվականի հուլիսի 1-ին Եվրամիությունում նախագահում է Լիտվան
և արտահայտում է ԵՄ բոլոր անդամների միահամուռ դիրքորոշումը, ապա լիտվացի
պաշտոնյաների նշված գործողությունները խոսում են այն մասին, որ Եվրամիության
հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ սկսել է աստիճանաբար նվազել:
Ըստ փորձագետի,
այն, որ Բրյուսելն աստիճանաբար թեքվում է միջազգային թատերաբեմերում Հայաստանին
սատարելու կողմը, վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանի եվրաինտեգրման
շրջանակներում Լեռնային Ղարաբաղին կառաջարկվի առևտրային հարաբերությունների հատուկ
կարգավիճակ: Այդ բացառիկ ռեժիմը, որն ամրագրված է Հայաստան ԵՄ ասոցացման
համաձայնագրում, Ստեփանակերտին թույլ կտա միանալ ԵՄ հետ միասնական մաքսայինն
գոտուն և իր ապրանքներն արտոնյալ պայմաներով արտահանել դեպի Եվրոպա: Դա կնպաստի
Լեռնային Ղարաբաղի տնտեսական և ռազմական հզորացմանը, նրա անկախ կարգավիճակի
ամրապնդմանը: Այսպիսով, Երևանի և Բրյուսելի միջև ստորագրվող ասոցացման
պայմանագիրով Եվրամիությունը, սիվոլիկ, առևտրատնտեսական գործիքների միջոցով,
ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Կարելի է վստահությամբ պնդել, որ Եվրամիության
ուշադրության և աջակցության համար մղված պայքարում Հայաստանը համոզիչ հաղթանակ
տարավ Ադրբեջանի նկատմամբ: Ըստ եվրոպական փորձագետի, ներկա պահին Հայաստանի
ղեկավարության առջև եվրաինտեգրման հետ կապված ամենակարևոր խնդիրներից է, որպեսզի
Եվրամիության պաշտոնյաների միջոցով հասնել այն բանին, որպեսզի Ադրբեջանի
պաշտոնական անձինք մասնակցեն ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթաժողովին, որը
նոյեմբերին տեղի կունենա Լիտվայում: Ադրբեջանական իշխանությունների թեկուզ մեկ
ներկայացուցչի ներկայությունը Երրամիություն-Հայաստան համաձայնագրին, կնշանակի
ՙԱրևելյան գործընկերության՚ դրոշի ներքով Լեռնային Ղարաբաղի անկախության
միջազգային ճանաչման գործընթացի մեկնարկի հետ Բաքվի համաձայնությունը: Սակայն,
Եվրամիության միանշանակ հայամետ քաղաքական քայլերն Ադրբեջանին մղում են ՙՄոսկվայի
գիրկը՚: Ռուսաստանի հետ ռազմական պայմանագրերը, ինչպես նաև նավթագազային ռեսուրսների ստացման և դրանք
դեպի Եվրոպա փոխադրման ուղղությամբ համաձայնագրերը, Ադրբեջանում կայանալիք
նախագահական ընտրությունների նախաշեմին, ռուսական իշխանություններին այդ
հանրապետությունում իր ազդեցությունը խորացնելու հոյակապ հնարավորություն է
ստեղծում: Մոսկվայում իսկույն հասկացան, որ Հայաստանի եվրաինտեգրումը դա միայն
քաղաքական նախագիծ է, և հազիվ թե առաջիկայում այն Երևանին տնտեսական դիվիդենտներ
բերի, իսկ Ադրբեջանում ամրապնդվելու նման շանս, որն ստեղծվեց Հայաստանի
եվրաինտեգրման արդյունքում, Ռուսաստանը կարող է այլևս չունենալ: Սակայն, այս
իրավիճակում Երևանի համար ստեղծվում է լուրջ սպառնալիք, կապված Մոսկվայի կողմից
Բաքվի հետ սիտուացիոն միություն ստեղծելու, ինչպես նաև Վրաստանի նախագահական
ընտրություններում ՙՎրացական երազանքի՚ հաղթանակի հետ, քանի որ հնարավոր է, որ այդ
միության մեջ կարող է մտնել նաև Վրաստանը: Եթե Ռուսաստանը եվրաինտեգրման պատճառով
Հայաստանի հետ գնա հակադրության, ապա Մոսկվա-Բաքու-Թբիլիսի դաշինքն առնվազն դեմ չի
լինի Երևանի տնտեսական շրջափակմանը, չխոսելով արդեն Ռուսաստանի ՙձեռքերով՚
Հայաստանի հետ իր հարցերոը լուծելու Ադրբեջանի ցանկությունների մասին:
Ներկա պահին,
գտնում է Սիմոն Մանուկյանը, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները չունեն
Հայաստանի քաղաքական կողմորոշման, միաժամանակ, Բաքվի հետ հարաբերությունների
չվատացնելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի և Վրաստանի հետ դաշինքի
ստեղծումը կանխարգելելու հստակ հասկացություն: Այդ ռիսկերը պետք է հաշվի առնի նաև
Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ համաձայնագիրն ստորագրելիս: Հնարավոր
է, որ ասոցացման համաձայնագրի շրջանակներում անհրաժեշտ լինի ԵՄ հետ ստորագրել
լրացուցիչ պայմանագիր, այսպես կոչված, ասոցացման համաձայնագրի ՙփակ՚ մասը,
ամրագրելով կողմերի պարտավորությունները Ռուսաստանի և հարևան երկրների հետ
տնտեսական և ռազմական հակամարտությունների առաջացման, ինչպես նաև ղարաբաղյան
հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Իսկ
Հայաստանի իշխանական թևի փորձագետ Սերգեյ Մինասյանի հայտարարությունն այն մասին,
որ ներկայումս Հայաստանի և Եվրամիության միջև ընթանում են Լեռնային Ղարաբաղի հետագա
կարգավիճակի հետ կապված գաղտնի բանակցություններ, ավելի շուտ վկայում են
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ՙփակ՚ մասի քննարկման մասին: