Orange-ը հայտարարեց iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը Հայաստանում: Apple-ի ամենամեծ և միաժամանակ ամենաբարակ սմարթֆոններն արդեն հասանելի են մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն երանգներով:
ՙԱյս հինգ տարիների ընթացքում Orange-ը դարձել է բարձրակարգ հեռախոսների, մատչելի առաջարկների ու հետվաճառքային սպասարկման որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու լավագույն վայրը: Լինելով Apple-ի iPhone սմարթֆոնների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ այսօր մենք ուրախ ենք մեկնարկել երկար սպասված iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը՝ դրանք հասանելի դարձնելով մեր խանութներում, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի այդ, iPhone սմարթֆոններ օգտագործող բաժանորդների համար ներկայացնում ենք բացառիկ առաջարկ. նոյեմբերի 21-ից նրանք հնարավորություն կունենան իրենց հին iPhone –ները հանձնելու դիմաց, iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները ձեռք բերել հավելյալ զգալի զեղչերով՚ - ասել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Orange-ի հատուկ առաջարկը գործելու է առաջին 100 բաժանորդների համար, ովքեր նոր iPhone-ները ձեռք կբերեն Orange-ի կենտրոնական խանութից՝ 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին: Հավելյալ զեղչերը տրամադրվելու են iPhone 4, iPhone 4S, iPhone 5, iPhone 5C և iPhone 5S մոդելների համար:
Առանց Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ iPhone 6 16GB մոդելը կարելի է ձեռք բերել 399 000 դրամով, իսկ 64GB մոդելը՝ 459 000 դրամով: iPhone 6 Plus 16GB մոդելը հասանելի է 469 000 դրամով, իսկ iPhone 6 Plus 64GB-ը՝ 539 000 դրամով: Orange-ի Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրություններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս նոր սմարթֆոնները կարելի է ձեռք բերել զեղչված գներով: Ավելին, Պանտերա ամսական բաժանորդագրության օգտատերերը զեղչից բացի կստանան ներառված շարժական ինտերնետի լրացուցիչ փաթեթ:
iPhone-ի նոր սմարթֆոնները նախընտրող բաժանորդների համար Orange-ը ներկայացրեց մեկ անակնկալ ևս. առաջին 20 հաճախորդները, ովքեր Orange-ի կենտրոնական խանութից ձեռք կբերեն նշված սմարթֆոներից մեկը, կստանան աքսեսուար՝ որպես նվեր: