Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է հանվել:
Այժմ մեկնարկային գինը
կազմում է 15 673 մլրդ.դրամ: Հունիսի սկզբին մեկնարկային գինը կազմում էր
17.415 մլրդ դրամ, իսկ մայիսին` 19,35 մլրդ դրամ: Մինչդեռ երկու աճուրդն էլ
չկայացան հայտերի բացակայության պատճառով: Երրորդ աճուրդի հայտերն ընդունվում են
հունիսի 17 - ից մինչեւ հունիսի 27 - ը:
Ինչպես մայիսի 21-ին
Մարզահամերգային համալիրի հասարակայնութնա հետ կապերի բաժինը հայտարարությւոն էր
տարածել, որ ԴԱՀԿ կողմից անցկացվող էլեկտրոնային սակարկությունների անօրինական
լինելու մասին: Մասնավորապես, տեղեկացվել էր, որ ընկերությւոնը համաձայն չէ
Համալիրի շուկայական արժեքը 25.8 մլրդ.դրամ սահմանելու հետ, որը կատարևել էր օֆշորային
գոտում գրանցված «բեստ Ռիելթի» ՍՊԸ-ն:
Երևանի մարզահամերգային
համալիրը ԴԱՀԿ աշխատողներին մեղադրեց պաշտոնական դիրքի չարաշահումների մեջ, քանի
որ դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել և ներկայումս գտնվում է վերաքննիչ
դատարանի վարույթում:
Նշենք,
որ 1983 թվականին կառուցված Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 46335,7 քմ,
չհաշված մերձայշկա տնտեսությունները: 2005 թվականին մարզահամերգային համալիր
վաճառվեց ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին: Այնուհետև տեղի ունեցավ Համալիրի
վերակառուցում, որից հետո այնտեղ տեղի ունեցան հայտնի կատարողների մի շարք
համերգներ (Գարու, Ջո Կոկեր, Պատրիսիա Կաաս, Գորան Բրեգովիչ), իսկ 2011 –
ին`Մանկական Եվրատեսիլը: