Երևանում կայացել է
աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը, որն ստեղծվել է շրջանաձև միգրացիայի
հայեցակարգը մ,շակելու համար:
Աշխատանքային խումբը ձևավորվել է 2013 թվականի
դեկտեմբերին և ներառում է մի շարք նախարարությունների, տեղական և միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչների: Խմբի վեցերորդ և վերջնական քննարկումը
տեղի կունենա 2015 թվականի սկզբին, որից հետո փաստաթուղթը կներկայացվի ՀՀ
կառավարությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է
Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) ներկայացուցիչ Սիրան
Երանյանը, շրջանաձև միգրացիայի հայեցակարգը կստեղծի ԵՄ երկրներում Հայաստանի
քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու լրացուցիչ հնարավորություններ: Բայց այդ
նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կարգավորել մի շարք հարցեր, որոնք կապված են,
օրինակ, սոցիալական վճարների և բժշկական պահովագրությնա հետ:
Հայեցակարգի մշակմանը ներգրավված են ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի, տեղական կառավարման, սփյուռքի, առողջապահության և
արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները:
GIZ-ի ներկայացուցչի խոսքով, հատուկ ուշադրություն է
դարձվում շրջանաձև միգրացիայի միջազգային փորձի ոսոմնասիրությանը: Օրինակ,
քննարկումների ընթացքում ներկայացվել է Մոլդովայի, Վրաստանի և Լեհաստանի փորձը:
Ինչպես նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը,
Հայաստանում միգրացիան արտահայտվում է տարերայնորեն և անկազմակերպ: «Եթե խոսենք
շրջանաձև միգրացիայի մասին, ապա աստեղ պետք է սահմանել նաև հարցի իրավական
կողմերը: Արդյունքոմ մենք կարող են քիչ թե շատ ստույգ իմանալ, որ երկրներում որքան
կազմակերպված միգրանտներ կան, ինչպես են պաշտպանվում նրանց իրավունքները և ինչպես
են նրանք իրացնում իրենց աշխատանքային հնարավորությունները»,-նշել է նա ԱրմԻնֆո-ի
հետ զրույցում:
Փորձագետը չի բացառել, որ ապագայում կձևավորվի
աշխատանքային խումբ, որն այդ թվում նաև կհետևի Եվրոպայի աշխատանքային ուժի
դինամիկային:
«Անձամբ ես կարծում եմ, որ աշխատանքային միգրացիան կաճի,
ելնելով նրանից, որ մեր նախաձեռնողականությունը բիզնես-միջավայրում ավելի շատ
կենտրոնացված է առք և վաճառքում, այլ ոչ թե քիչ թե շատ աշխատածավալ ոլորտներում:
Արդյունքում, որակյալ աշխատուժն իր կիրառումն է գտնում ավելի զարգացած
երկրներում»,-հավելել է Խառատյանը:
Շրջանաձև միգրացիայի հայեցակարգը մշակվում է
Եվրամիության`«Նպատակային նախաձեռնությունը Հայաստանի համար» ծրագրի
շրջանակներում, որի արժեքը կազմում է 3 մլն.եվրո:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ ազգային վիճակագրական
ծառայության մարդահամարի և ազգագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը,
վերջին 4 տարիներին Հայաստանում արտաքին միգրանտների թիվը կազմել է 115 հազար մարդ,
իսկ միջին տարեկան գնահատականը կազմոմ է 29 հազար մարդ:
Սոցիոլոգ
Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին է նշել, որ Հայաստանի բնակչության 43.3%-ը
հանդիսանում է պոտենցիալ էմիգրանտ: Անցկացված հարցումը վկայում է, որ ընտանիքների
11%-ը գոյատևլու միջոցներ են ստանում արտասահմանից: Իսկ աշխատանքի նպատակով
ավանդաբար արտասահման մեկնելու արդյունքն է սկսում դառնալ այն երևույթը, որ
Հայաստանում աստիճանաբար սկսում է աճել ոչ լրիվ ընտանիքների թիվը: