Արցախյան պատերազմի վետերան, Թալինի ջոկատի նախկին հրամանարատար, ՙԱզգի փրկություն՚ կուսակցության առաջնորդ Սարգիս Կարապետյանը որոշել է լուծարել կուսակցությունը և պետությանը վերադարձնել իր մարտական պարգևները: Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ վերադարձնում է պարգևները, քանի որ վիրավորված է Հայաստանի ղեկավարությունից, որն իշխանության է եկել արյան գնով: Կարապետյանն ընդգծել է, որ 2004 թվականին մարտական ընկերների հետ բռունցք կազմած մտադիր էին երկրում արդարություն հաստատել, կառուցել հզոր պետություն, սակայն այդ ծրագրերին խանգարեցին իշխանությունները, խանգարեց ՙգրպանային ընդդիմությունը՚:
Վետերանը նաև կարծում է, որ այսօրվա իշխանություններն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում երկրի համար: