Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար:Ակցիայի շրջանակներում Բանկի POS-տերմինալներ ունեցող կամ տեղադրելու ցանկություն հայտնած հաճախորդներին տրամադրվում է մեկական Visa Business վճարային քարտ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, հաճախարդը ցանկության դեպքում կարող է ստանալ հավելյալ Visa Business քարտ 5000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Քարտերը տրամադրվում են առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` առավելագույնը 2 տարի ժամկետով և հաճախորդի կողմից նշված արժույթով, ինչպես նաև Տելեքարտ համակարգին միանալու հնարավորությամբ:
Տվյալ ակցիային մասնակցող կազմակերպությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվում են MasterCard Standard և MasterCard Gold վճարային քարտեր` համապատասխանաբար 1000 և 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով, 1 տարի ժամկետով և առանց չնվազող մնացորդի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղակագրի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ակտիվ քարտերի քանակը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է մոտ 33 հազար, որտեղ առյուծի բաժինը կազմել են Visa քարտերը, իսկ MasterCard համակարգի քարտերի թիվը հասել է մոտ 10 հազարի: Նույն օրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ ունի 78 բանկոմատ (մեծ մասը Երևանում), ինչպես նաև 325 սեփական POS-տերմինալ: