Նախագահ Սերժ
Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի
Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելեցին «Երևան Մոլ» առևտրի
կենտրոնում գործող Orange-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ԸՆկերության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Օրանժ Արմենիայի գլխավոր
տնօրեն Ֆրանսիս ժելիբտերը Նախագահներին ներկայացրեց ընկերության կողմից
բաժանորդներին առաջարկվող սմարթֆոն հեռախոսասարքերի և պլանշետների տեսականին, այդ
թվում՝ Մինո 8 պլանշետը, ինչպես նաև
ինտերնետ և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններր համադրող վերջերս մեկնարկած
MyBox նորարարական սարքը:
Անդրադառնալով հայակական հեռահաղորդակցության շուկայի
ներկայիս իրավիճակին՝ Ֆրանսիս Ժելիբտերն իր շնորհակալական խոսքը հղեց ՀՀ Նախագահ
Սերժ Սարգսյանին՝ վերջերս հեռահաղորդակցության շուկայում պետական մարմինների
կողմից իրականացված բարեփոխումների, մասնավորապես՝ ապրիլին Շարժական կապի
համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնեց
այս առումով հետագա զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Շարժական համարների տեղափոխելիության
ծառայությունը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 1-ին: Մեկնարկից ի վեր` Orange-ի
ցանց արդեն տեղափոխվել է ավելի քան 3000 բաժանորդ:
Նշենք,
որ Orange Armenia ընկերության 100% սեփականտերն է ֆրանսիական France Telecom
ընկերությունը: Orange Armenia-ն 2009 թվականից Հայաստանում տրամադրում է բջջային
կապի և ինտերնետ ծառայություններ: 2008 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Orange Armenia–ին 15 տարով տրամադրել է
GSM ստանդարտներին համապատասխանող շարժական կապի շահագործման հիմնական
լիցենզիա: