Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան հայտարարել է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու կարևորության մասին, հաղորդում է BLACK SEA PRESS-ը:Ռազմական համագործակցության ուժեղացման առումով Վրաստանի գլխավոր գործընկերների թվում Ալասանիան առանձնացրել է չորս երկիր`Թուրքիան, Ադրբեջանը, Էստոնիան և Իսրայելը:ՙԱդրբեջանը, Վրաստանը և Թուրքիան պետք է ձևաչափ ստեղծեն եռակողմ համագործակցության համար ռազմական արդյունաբերության ոլորտում՚,- հայտարարել է Ալասանիան EurasiaNet-ին հարցազրույցում:
ՙՏվյալ փուլում համագործակցությունը սահմանափակվում է միայն տեղեկատվության փոխանակմամբ`չնայած, կարծում եմ, ժամանակի ընթացքում հարկավոր կլինի աշխատել հետաքրքիր հարցերի շուրջ: Վրաստանն ու Ադրբեջանը կանգնած են միանման սպառնալիքների առջև: Մեր գերակայությունները նույնն են` մենք պետք է ապահովենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը, պետք է ապահովենք ռազմավարական նախագծերի անվտանգությունը: Հենց այդ պատճառով, կարծում եմ, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը դրական արդյունքներ կտա` համատեղ տարածաշրջանային նախագծերի անվտանգության առումով՚,- ասել է Ալասանիան: