Եթե Ռուսաստանը հասկանա, որ ԵՄ հետ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի
ասոցացման շուրջ պայմանավորվածությունները բացասական հետևանքներ կունենան ԱՊՀ ազատ
առևտրի գոտու համար, կձեռնարկվեն համարժեք միջոցներ` ԱՀԿ կանոններին համապատասխան:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի
արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հենց որ ուժի մեջ մտնեն պայմանագրերը, որոնք Եվրամիության հետ պատրաստվում են ստորագրել ԱՊՀ
ազատ առևտրի գոտու մեր գործընկերները, և մենք հասկանանք, որ դա բացասաբար է անդրադառնում ԱՊՀ ազատ առևտրի
գոտու գործունեության վրա, այն պայմաններով, որոնցով մենք անդամակցել ենք ԱՀԿ-ին,
մենք, իհարկե, պաշտպանական միջոցներ կձեռնարկենք` ԱՀԿ կանոններին լիովին
համապատասխան», - ասել է Լավրովը:
Նրա հավաստմամբ, այդ առնչությամբ
նախնական շփումները են եղել խոսակցությունների մակարդակով` «որ հարկավոր է պարզել», այլ ոչ թե գործնական, աշխատանքային
գործընթացի մակարդակով:
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է
խորհրդատվությունների «ցանկացած ձևաչափով», ավելին, կողմերին կոչ է անում նստել
բանակցությունների սեղանի շուրջ: «Մենք ոչ թե, պարզապես, պատրաստ ենք, այլ կոչ ենք
անում նրանց, և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուիլ Բարոզուն մեր նախագահի հետ
հեռախոսազրույցում խոստացել է, որ մինչև
այդ գագաթնաժողովը անպայման կկայանան խորհրդատվություններ, սակայն առայժմ ոչինչ
տեղի չի ունենում», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը: