Այսօր ժամը 18:00-ին մայրաքաղաքի Անգլիական այգում երիտասարդները միասին նշելու են Երիտասարդության
միջազգային օրը՝ բացահայտելով և աջակցելով միմյանց։ Միջոցառումը կազմակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ՄԱԿ-ի
Բնակչության հիմնադրամի կողմից, ՀՀ
սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
հաղորդեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից, տոնական
միջոցառումը ներառելու է երիտասարդական
ԷՔՍՊՈ, երիտասարդական հանրային ելույթներ և համերգ՝ հանրահայտ «The Beautified
Project» ռոք խմբի և DJ Beatman-ի կատարմամբ։
Ինչպես նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
կողմից կազմակերպվելու է աշխատանքի տոնավաճառ ՝
բանկում աշխատել ցանկացող երիտասարդների համար:
Բանկը հիմնադրվել
է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի
ստեղծման մոդել է ընտրվել ֆրանսիական
Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող
խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային
համագործակցության, ինչի արդյունքում էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝
<<Ակբա Լիզինգ>> վարկային կազմակերպությունը: 2006թ.-ին Ֆրանսիական
Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ
Ակբա բանկի հիմնական բաժնետեր: Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն
հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել
է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության
վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ,
մասնաճյուղերի թիվը հասել է 50-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն
պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային
համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով: