Beeline–ը հայտարարում է
լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի
կատարելագործմանը։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել ինչպես բովանդակային այնպես էլ
ծրագրային ապահովմանն ուղղված առաջարկներն, իսկ լավագույն գաղափարի հեղինակը Beeline–ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung
Galaxy S4 հեռախոս։ Մասնակիցներն իրենց
առաջարկները կարող են ուղարկել [email protected]
էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 31–ը։
«Նախորդ ամիս մենք
ներկայացրեցինք My Beeline Armenia բջջային հավելվածը։ Այն ներբեռնել են ավելի քան
4000 անգամ և հավելվածը շատ հայտնի է մեր բաժանորդների շրջանում։ Մենք չափազանց
կարևորում ենք Beeline բաժանորդների կարծիքը և հայտարարում ենք մրցույթ՝ նպատակ
ունենալով էլ ավելի կատարելագործել այդ հավելվածը։ Ուրախ եմ, որ հնարավորություն
կա Beeline բաժանորդների հետ համատեղ մեր ծառայությունները դարձնել ավելի պարզ և
հարմար»,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բջջային հավելվածը կարող է
տեղադրվել iOs, Android Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող
սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների վրա։ Նշենք, որ 2014 թ.–ի
հուլիսի 25–ից ի վեր My Beeline Armenia բջջային հավելվածը բեռնվել է Android
օպերացիոն համակարգի օգտատերերի կողմից 1941 անգամ, iOS համակարգի օգտատերերի
կողմից 1780 անգամ, իսկ Windows համակարգում՝ 218 անգամ։
Աղբյուրը նշում է, որ այս
պահի դրությամբ Play Store–ում կա 83 մեկնաբանություն, 70 օգտատեր բջջային
հավելվածը գնահատել են հնարավոր
ամենաբարձր միավորով։ Top Free համակարգում My Beeline Armenia–ն 500 հավելվածների
շարքում զբաղեցնում է 189–րդ հորիզոնականը։ Հավելվածի մասին լրացուցիչ
տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am
կայքում, իսկ մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ` հետևելով https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883
հղմանը
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների
հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ
հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում,
Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում,
Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում,
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink»,
«Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014 թվականի
մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն:
“ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: