Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոչ իշխանական եռյակի /ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀԱԿ, ՙԺառանգություն՚/ հանրահավաքին թոշակառուի`ոչինչ չասող բառերի կույտ էր, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այդ ելույթն ավելի ակնհայտ դարձրեց այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը և նրա գլխավորած ՀԱԿ-ը քաղաքական դիակներ են:
Նշենք, որ այսօր հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը կրկին ընդգծել է հանրապետությունում վաղաժամկետ ընտրությունների և ՙհանցավոր ռեժիմի՚ փոփոխության անհրաժեշտությունը: