Թուրքիայի քրդերն ընդունում են Օսմանյան կայսրությունում կազմակերպած Հայոց ցեղասպանությանն իրենց մեղսակցության պատասխանատվությունը և հայցում հայերի ներողամտությունը: Ինչպես հաղորդում է Al-Monitor-ը, այդ մասին հայտարարել է Պոլսի Հայոց Պատրիարքության եպիսկոպոս Սահակ Մաշալյանը` կիրկանօրյա պատարագի ժամանակ:
Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլա Դեմիրբաշն իր գործերով է փորձում հայցել հայերի ներողամտությունըլ` հայերի կոտորածների ժամանակ քրդերի մասնակցության համար, նշում է Al-Monitor-ը: ՙՄենք` քրդերս, նույնպես պատասխանատվություն ենք կրում հայերի տառպանքների համար: Մենք զղջում ենք և պետք է ապացուցենք դա՚, - հայտարարել է նա:
Դեռևս երկու տարի առաջ, որպես առաջին քայլ, Դեմիրբաշը հայերենի անվճար դասեր էր կազմակերպել քաղաքապետարանում: Նրա հավաստմամբ, դասերն արդեն մեծ հաճախելիություն ունեն: Նրա ասելով, դասերին հաճախողների մեծ մասը ստիպված դավանափոխ եղած հայերի ժառանգներ են:
Ենթարկվելով Օսմանյան իշխանությունների հրամաններին` քրդական ցեղերի առաջնորդները թալանել, բռնաբարել և սպանել են արևելյան գավառների հայերին, որոնց հետ հմատեղ ապրել էին դարեր ի վեր: Նրանց դերկատարությունը 1915 թվականի կոտորածներին վավերգրված է բազմաթիվ փաստաթղթերով: Եվ ժամանակի ընթացքում մեծանում է այդ փաստն ընդունող քրդերի թիվը:
Թուրք պատմաբան Օսման Քոքլերը համոզված է, որ մինչև կոտորածները Դիրաբեքիրի բնակչության ուղիղ կեսը եղել են ոչ մահմեդականներ: