Առաջին հերթին, անհրաժեշտ է շնորհավորել Վրաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ ընտրությունների արդյունքում այն կարողացավ հանրապետությունում ստեղծել կառավարման հանրապետական մոդել: Կենտրոնական անձը, ելնելով դրանից, դառնում է ոչ թե վարչապետը կամ նախագահը, այլ խորհրդարանի նախագահը: Այսպիսով, Դավիթ Ուսուպաշվիլին դարձավ Վրաստանի առաջին խորհրդարանի նախագահը, որը գերիշխանություն է հաստատում քաղաքական համակարգի վրա: Չի բացառվում նաև, որ դա կարող է առաջացնել ռեբրենդինգ և մոտ ապագայում երկիրը կարող է ներկայացվել որպես ՙՎրաստանի Հանրապետություն՚:
Երկրորդ, անհրաժեշտ է հաղթանակի կապակցության շնորհավորել Միխեյիլ Սահակաշվիլուն և ՙՎրաստանի ազգային շարժմանը՚, որը, դուրս գալով երկրորդ տեղ, իրեն ապահովելով որպես գլխավոր ընդդիմադիր կուսակցություն` դրանից բխող բոլոր արտոնություններով: Իսկ Դավիթ Բաքրաձեն հավաքեց մասնակցած 46% ընտրողների 21.9%-ը: Այս քաղաքական խմբի մոբիլիզացման բարձր մակարդակը փորձագետները կապում են Նինո Բուրջանաձեի ակտիվության հետ, որը հանդես եկավ գործերն արդարացիորեն հետաքննելու պահանջով, պահանջելով նաև պատժել ռեպրեսիաներին մասնակցած ՙԱզգային շարժման՚ ներկայացուցիչներին: Ընդ որում, մոբիլիզացիան դուրս եկավ ազգային շրջանակներից, ընդգրկելով նաև միջազգային խմբերի շահերը, որոնք 10 տարի շարունակ անմիջականորեն աջակցում էին Սահակաշվիլու ռեժիմին: Ինչպես երևում է, վերջիններից էլ պետք չէր բազմաթիվ աղմկահարույց գործերի բացահայտումը:
Երրորդ, հարկավոր է շնորհավորել Գեորգի Մարգվելաշվիլուն, որը դարձավ Վրաստանի հերթական նախագահը, չնայած սահմանափակ հնարավորություններով: Չնայած, ավելի շատին, ի տարբերություն մյուսների, Մարգվելաշվիլին չէր հավակնում, հավաքելով ձայների 62.09%-ը:
Չորրորդ, հարկավոր է շնորհավորել Բիձինա Իվանիշվիլուն, քանի որ նա կարողացավ անել ևս մի կարևոր գործ, խաղաղությամբ բաց թողնելով Միխեյիլ Սահակաշվիլուն, սակայն, դրա հետ մեկտեղ, օրինականացրեց նրա կուսակցության ներկայությունն իրավական դաշտում, համաձայն կոամբիցիայի այն պայմաններին, որոնք նա ՙստորագրել էր՚: Այսպիսով, կոամբիցիոն գործընթացը նախապես ուղղված էր քաղաքական այս խմբավորումների միջև իշխանության հետագա բաշխմանը և կրում էր ՙսեպարատ խաղաղության՚ բաց բնույթ:
Հինգերորդը, հարկավոր է շնորհավորել Նինո Բուրջանաձեին, որը չդարձավ ոչ նախագահ, ոչ էլ ընդդիմադիր ուժերի ղեկավար, սակայն, ժողովրդի և միջազգային հանրության կամքով իր վրա վերցրեց քաղաքական գործընթացների ողջ պատասխանատվությունը, որոնցում ոչինչ չէր կարող փոխել, անգամ այդ երկու ջենտլմենների նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում: Նա կարողացավ հավաքել ձայների ընդամենը 10.06%: Միևնույն ժամանակ, այն, որ նա առաջ անցավ բազմաթիվ ընդիմադիր թեկնածուներից. կանխորոշում է նրա քաղաքական առաջնորդությունն արտախորհրդարանական ընդդիմությունում, և իրավունք է տալիս իրեն դիտարկել որպես գլխավոր ՙկոաբիտանտների՚ ընդդիմադիր ուժ` Վրաստանի խորհրդարանի և տեղական ինքնակառավարման հաջորդ ընտրություններում:
Մյուս կողմից, անհրաժեշտ է նշել, որ ՙՎրացական երազանքն՚ իր ամուր դիրքերը պահպանեց քաղաքական ուժերի կենտրոնում, երկու քաղաքական բևեռների միջև ստեղծելով քաղաքական ստաբիլիզատորի իմիջ: Դա մի կողմից ռևանշիստական մտադրություններ ունեցող ՙԱզգային շարժմումն՚ էր, իսկ մյուս կողմից` Սահակաշվիլու ռեպրեսիաներին ենթարկված անձանցով համալրված ՙԴեմոկրատական շարժումը՚, որը պահանջում էր դատի տալ առանձին ռեպրեսիոներների, և նույնիսկ ողջ կուսակցությանը:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ տարբեր պատճառներով ընտրություններին չի մասնակցել բնակչության 56%-ը: Իսկ դա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները չեն կարող ունենալ լեգիտիմությնա բավականաչափ մակարդակ: Ընդ որում, ընտրողների մի մասը չի քվեարկել սեփական կամքով ¥եղել են տարբեր մոտիվացիաներ¤, մի մասը հնարավորություն չի ունեցել ընտրատեղամաս այցելել ¥հիմնականում, շրջաններից Թբիլիսի եկած գաստերբայտերները¤, մի մասն էլ չի քվեարկել իր քաղաքական իրավունքների զանգվածային դիսկրիմինացիայի պատճառով, ինչն իր հաշվետվություններում չի արձանագրել ոչ մի միջազգային կազմակերպություն: Դա առաջին հերթին վերաբերվում է օկուպացված տարածքների բնակչությանը և վրացական մեծ սփյուռքին, որի իրավունքները դեռ բավականաչափ սահմանված չեն` անորոշ վիճակագրության պատճառով:
Այսպիսով, կարելի ասել, որ ընտրությունների արդյունքում, սահմանափակ դեմոկրատիայի պայմաններում, ձևավորվեց համեմատաբար կայուն ¥մարտավարական առումով¤ քաղաքական համակարգ, ներքին և արտաքին խաղացողների մեծամասնության պահանջներին համապատասխան: Սակայն, ռազմավարական տեսանկյունից համակարգը բավականին անհավասարակշիռ է ու խոցելի:
Այսօր Վրաստանը գտնվում է նոր ինտրիգի առջև` թե ում կառաջարկեն սեփական կամքով հեռացող վարչապետի պաշտոնը: Բիձին Իվանիշվիլու, գործարարի ու քաղաքական գործչի պաշտոնը, որը երկիր եկավ սփյուռքից, իր հայցողությամբ կարգի բերեց և իր ետևից թողնում է իրավիճակի նկատմամբ հսկողության մեխանիզմը:
Հեղինակ` տարածաշրջանային անվտանգությնա կովկասյան ինստիտուտի տնօրեն