Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին՝ այդ երկրում ՙՆոր համաշխարհային աշխարհագրություն՚ դասագրքի հրատարակման հետ կապված, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես անկախ պետություն: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով դեսպանատան խորհրդական Գերայ Մուրադովին
ՙՓետրվարի 19-ին Լատվիայում անցկացվել է ՎՈւԱՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հանդիպումը: Բացի այդ, դեսպան Էլման Զեյնալովը Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգությունն է հայտնել դասագրքում ՙսխալի՚ կապակցությամբ և նոտա հղել նախարարությանը՚,- հաղորդել է Մուրադովը: :
Ըստ որում նա ավելացրել է, որ հարցի առնչությամբ ուսումնասիրություն է արվել: ՙՀայտնի է դարձել, որ դասագիրքը չի օգտագործվում միջնակարգ դպրոցում: Դա հաստատել է նաև Լատվիայի կրթության նախարարությունը: Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ աշխարհագրական քարտեզում թույլ տրված սխալը չի արտացոլում Լատվիայի պաշտոնական դիրքորոշումը՚,- հաղորդել է նա:
2013-ին լույս տեսած` լատվիական ՙՆոր համաշխարհային աշխարհագրություն՚ դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։