Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի հայտարարությունն
ափսոսանք է հարուցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր
դեսպան Ջոն Հեֆերնը` մարտի 20-ին Երևանում «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհդրաժողովում:
«ԱՄՆ և Հյուսիսատլանտյան
դաշինքի գծով մեր դաշնակիցները բավականին երկար ժամանար փորձում էին գտնել
Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղի: Նախագահներ Բարաք Օբամայի և
Վլադիմիր Պուտինի, Պետքարտոևղար Ջոն Քերիի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև,
ԵՄ մեր գործընկերների հետ հեռախոսազրույցներում առաջարկվել են կարգավորման
բազմաթիվ տարբերակներ: Սակայն Մոսկվան, դժբախտաբար, այդպես էլ չլսեց այդ
առաջարիությունները», - ընդգծել է Հեֆերնը:
Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ արձանագրվել է, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է: Հիշեցնենք, որ Մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում ՌԴ
կազմում Ղրիմի ներառման օգտին քվեարկել էր ընտրողների 96 տոկոսը:
Մարտի 20-21-ին Երևանում SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնի կազմակերպած «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհդրաժողովում Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետներն ու հետազոտողները քննարկում են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ՀԿ պետությունների համագործակցության հեռանկարներն ու զարգացման միտումները: Միջոցառումն ընթանում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո: