Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2013

Սաֆարյան Աշոտ

Իրանագետ. Հայաստանը պետք է օգտվի Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ջերմացումից

Իրանագետ. Հայաստանը պետք է օգտվի Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ջերմացումից

 Հայաստանը պետք է օգտվի Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ջերմացումից և ավելի ակտիվ զարգացնի տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: 


Նա հատկանշական է համարում այն, որ Հայաստանին ցածր գներով գազ մատակարարելու պատրաստակամության մասին իրանական կողմը հայտարարել է այն բանից հետո, երբ ԻԻՀ-ում իշխանության է եկել Հասան Ռոուհանին: ՙՆոր նախագահը բավականին լավ է վերաբերում Հայաստանին և տրամադրված է Երևանի հետ էլ ավելի շատ մերձեցմանը: Վերջինս իր հերթին պետք է խորացնի փոխգործակցությունը մերձակա հարևանի հետ: Այսօր ԻԻՀ տնտեսությունը միջազգային պատժամիջոցների թուլացման արդյունքում սկսում է կայունանալ, ինչը համագործակցության նոր հորիզոններ է բացում՚,- նշել է Իսկանդարյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն