Հայաստանի կառավարող կուսակցությունը պնդում է, որ ՄՄ-ին անդամակցելու
որոշումը
բխում
է
երկրի
ազգային
շահերից:
Որքանո՞վ
է
դա
հիմնավորված,
եթե
հաշվի
առնենք , որ նույն Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ ՄՄ անդամ Ղազախստանը, պահանջում է Լեռնային Ղարաբաղի հետ սահմանների անհապաղ փակում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է իրականում պայմանավորված Մաքսային միությանն
անդամակցելու
Հայաստանի
որոշումը:
Հայաստանի, ինչպես և բոլոր պետությունների, ազգային անվտանգությունն
իր
գաղտնիքներն
ու
նրբություններն
ունեցող
բարդ
համակարգ
է:
Ես
չեմ
կարող
պատասխանատվություն
ստանձնել
Հայաստանի
ազգային
անվտանգության
ռազմավարության
գաղտնի
կողմերի
համար,
բայց,
ենթադրում
եմ,
որ
որոշման
մեթոդաբանությունը
բխում
է
ձեր
ժողովրդի
երկրաժամկետ
և
անմիջական
շահերից:
Հարկավոր է հաշվի առնել նաև երկրի աշխարհաքաղաքական դիրքը և վերջինիս շուրջ ընթացող քաղաքական, տնտեսական իրադարձությունները: Չի կարելի
հաշվի
չառնել
նաև
արտաքին
գործոնները,
մասնավորապես`
Հայաստանի
նկատմամբ
այլ
ուժերի
ռազմավարությունը,
հնարավոր
ճնշումները
և
դրանց
դիմակայելու
ու
դրանք
սեփական
շահերին
ծառայեցնելու
կարողությունը:
Կարելի
է
շարունակել
ազգային
անվտանգությանն
առնչվող
որոշման
բարդությանը
վերաբերող
փաստարկները,
սակայն
այդ
որոշումների
պատասխանատվությունը
կրում
է
պետության
ղեկավարությունը,
իսկ
դրա
ճշտությունը
կգնահատի
ժողովուրդը
ժողովրդավարական
ընտրությունների
ժամանակ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին, և Ղազախստանի ճնշմանը Լեռնային Ղարաբաղի ՙցավոտ տեղին՚, հիշյալ գործողություններին գնահատական կարելի
է
տալ
միայն`
հաշվի
առնելով
վերում
ասվածը:
Իսկ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման
մեջ,
ռազմավարական
ընդհանուր
գործոններից
բացի,
ըստ
իս,
գոյություն
ունեն
նաև
հստակ
հաշվարկներ
և
մեծ
տերությունների
հետ
գործընկերության
պատմական
փորձը:
Հիմա
այնպիսի
ժամանակներ
են,
երբ
ստեղծվում
է
նոր
աշխարհակարգ,
և
յուրաքանչյուր
երկիր
ինքն
է
որոշում,
թե
ինտեգրացիոն
որ
կառույցում
ավելի
շատ
հեռանկարներ
կունենա:
Հայաստանը
գտել
է,
որ
իր
համար
ավելի
շահավետ
է
գտնվել
Ռուսաստանի
շուրջ
ստեղծվող
ինտեգրացիոն
նախագծում,
և
ակնկալում
է,
որ
Մաքսային
միության
կազմում
այդ
ինտեգրոցիոն
միության
երկրների
հետ
կապեր
ստեղծելու
հնարավորություն
կստանա:
Ի՞նչ հեռանկարներ են սպասում Հայաստանին ՄՄ-ում: Կարծիք կա, որ այդ քայլով հանրապետությունն ընդմիշտ հրաժարվել
է
եվրաինտեգրումից,
որքանո՞վ
է
դա
հիմնավորված:
Ի՞նչ
է
կորցրել
Հայաստանը`
հրաժարվելով
Ասոցացման
համաձայնագրից:
Եթե խոսենք ՙՄաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության
մասին՚,
պետք
է
հիշել,
որ
Հայաստանը
երկար
ժամանակ
բանակցություններ
է
վարել
թե’
մեկ,
թե’մյուս
կազմակերպության
ներկայացուցիչների
հետ:
Հայաստանը
միաժամանակ
հայտարարել
է
և’
եվրաինտեգրվելու
ցանկության
մասին,
և
այդ
առնչությամբ
2004 թվականից
մասնակցում
է
ՙԵվրոպական
հարևանության
քաղաքականության՚
ծրագրին,
իսկ
2009 թվականից`
ՙԱրևելյան
գործընկերության՚
ծրագրին:
Ավելին,
2005 թվականին
անցկացված
բնակչության
հարցումը
ցույց
է
տվել,
որ
երկրի
բնակչության
գրեթե
երկու
երրորդը
կցանկանար
երկիրը
տեսնել
ԵՄ-ում: Միաժամանակ
Հայաստանը
սերտ
կապեր
է
հաստատել
Ռուսաստանի
հետ,
և ինչպես 2006 թ. այնպես էլ 2010 թ. հայտարարել, որ այդ հարաբերություններն այլընտրանք չունեն:
Գործընթացը
շատ
բարդ
է:
Ժամանակի
ընթացքում
երկու
ինտեգրացիոն
միությունների
հետ
փոխգործակցության
առնչությամբ
մասնակիցների
մոտեցումները
փոխվել
են:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին կհաջողվի ՙերկու աթոռի նստել՚` զարգացման նույնպիսի հեռանկար ստեղծելով այլ երկրների համար ևս:
Ի՞նչ պետք է Հայաստանն սպասի ՙԱրևելյան գործընկերության՚ վիլնյուսյան գագաթնաժողովից:
Արդյո՞ք
ԵՄ-ն համագործակցության
նոր
ձևաչափ
կառաջարկի
Հայաստանին,
և
ինչպիսի՞ն
այն
կլինի:
ՙԱրևելյան գործընկերությունը՚ բազմաթիվ փոփոխություններ
է
կրել
կազմավորման
պահից
ի
վեր,
և
2008 թվականին
վերջինիս
սկզբնապես
հայտարարված
նպատակը
ՙգործընկերության՚
երկրների
հետ
Եվրամիության
ինտեգրացիոն
կապերի
զարգացումն
էր:
Իրավիճակը փոխվեց 2009 թ. մայիսի 7-ին Պրահայում հիմնադիր հանդիպումից հետո, որտեղ ԵՄ և ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների միջև քաղաքական
և
տնտեսական
ինտեգրման
արագացման
համար
անհրաժեշտ
պայմանների
ստեղծման
վերաբերյալ
նոր
համատեղ
հռչակագիր
ընդունեցին:
Սակայն,
անցած
ժամանակաշրջանում
այդ
երկրների
վրա
քաղաքական
ու
տնտեսական
ներգործությունը
լիովին
չարդարացրեց
իրեն:
Որպես
արդյունք`
այժմ
ՙԱրևելյան
գործընկերության՚
վեց
երկրներից
ոչ
մեկն
ի
վիճակի
չէ
կատարել
ԵՄ
պահանջները:
Ուկրաինան
բոլորից
ավելի
մոտ
է
կանգնած
ԵՄ
հետ
ասոցացված
գործընկերությանը,
բայց
վերջինիս
ճանապարհին
անհաղթահարելի
պատնեշ
է
ՙՏիմոշենկոյի
գործը՚:
Եվ
այդ
խոչընդոտները
վերացնել
կարելի
է
միայն`
կատարելով
ԵՄ`
առայժմ
ուկրաինական
հասարակությանն
հետ
չհամաձայնեցված
պայմանները: Այնպես որ, այստեղ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանի մասին:
ԵՄ նոր նախաձեռնության ամենագերակա նպատակը վերջինիս էներգետիկ բաղադրիչն է, մասնավորապես` Ռուսաստանին այլընտրանք
հանդիսացող
Եվրոպայի
էներգամատակարարման
ուղիների
ստեղծումը:
Մյուս
նպատակն
Արևելյան
Եվրոպայում
Ռուսաստանի
աշխարհաքաղաքական
ազդեցության
խախտումն
է
և
այնտեղ
ԵՄ
դիրքերի
ամրապնդումը:
Ռուսաստանցի
մի
շարք
փորձագետներ
խոսում
են
ՙԱրևելյան
գործընկերության՚
օգնությամբ
հետխորհրդային
տարածությունը
վերջնականապես
ապաինտեգրելու
և
ԱՊՀ
երկրները
Ռուսաստանի
ազդեցությունից
դուրս
բերելու
Եվրամիության
մտադրության
մասին: