Հայ-ռուսական
համագործակցության
խորացման
շրջանակներում
բացառված
չէ
ռուսական
ռազմական
գործարաններից
զենքի
ուղղակի
գնումների
վերաբերյալ
պայմանագրի
ստորագրումը:
Այդ
մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցի
հետ
զրույցում
հայտարարել
է
ՀՀ
ՊՆ
մամուլի
քարտուղար
Արծրուն
Հովհաննիսյանը:
ՙՀայ-ռուսական համագործակցությունը զարգանում և խորանում է, հետևաբար` բացառված չէ, որ նման պայմանագիր կստորագրվի, սակայն հստակ ժամկետներ նշել չեմ կարող՚,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդել էին, որ մոտ ժամանակներս Հայաստանը և Ռուսաստանը ռուսական ռազմական գործարաններից ուղղակի գնումների
հնարավորություն
նախատեսող
պայմանագիր
կվավերացնեն:
Համանման
պայմանագիր
գոյություն
ունի
նաև
Բելառուսի
հետ,
սակայն
այն
որոշակի
վերապահումներ
է
պարունակում,
ինչը
չկա
Հայաստանի
դեպքում:
Պայմանագիրը
ենթադրում
է,
որ
կողմերից
յուրաքանչյուրը
մյուս
կողմին
ռազմական
նշանակության
արտադրանքի
մատակարարում
է
իրականացնում`այնպիսի
բնութագրերով
և
լրակազմով,
ինչպես
սեփական
ազգային
զինված
ուժերի,
զորամիավորումների,
իրավապահ
մարմինների
և
հատուկ
ծառայությունների
համար:
Բացի
այդ,
պայմանագիրը
ռազմական
նշանակության
արտադրանք
մատակարարած
կողմին
իրավունք
է
վերապահում
վերահսկողություն
իրականացնել
դրա
առկայության
և
նպատակային
օգտագործման
նկատմամբ,
ինչի
կարգը
կողմերը
կորոշեն
լրացուցիչ
համաձայնագրով: