«Ազատության» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն առաջարկում է
գնահատականներ տալ այն երկրներին, որոնք, նրա կարծիքով, ճանաչել են Ղրիմի
հանրաքվեն:
Այս մասին նա հայտարարել է
Գերագույն Ռադայում, հաղորդում է Gazeta.ua-ն: Տյագնիբոկի
խոսքերով, դա վերաբերվում է Հայաստանին և Ղազախստանին: Նա առաջարկում է ետ կանչել
այդ երկրներից դեսպաններին, կամ Ուկրաինայում գտնվող այդ երկրների դեպաններին
կանչել Ուկրանիայի ԱԳՆ`պահանջելով բացատրություններ: Նա նաև հավաստել է, որ նախկին
իշխանությունը սխալ քայլեր է կատարել, մասնավորապես, չի իրականացրել լյուստրացիա,
դրա համար էլ Ուկրաինան այսքան անհաջողութոյւններ է կրում:
«Դրա համար էլ
զինծառայողների շրջանում ունենք հսկայական թվթվ Կրեմլի և ռուսական հատուկ
ծառայութոյւնների գործակալներ: Արդյո՞ք մենք կարող ենք նման բեռով հաղթել
պատերազմում»,-նշել է Տյագնիբոկը: Նա նաև կոչ է արել անհապաղ մաքրել ուկրաինական
իշխանությունը, ինչպես նաև «Ազատության» թեժ գծով հաղորդել այս կամ այն
պաշտոնյաների կոռուպցիոն արարքների մասին: «Մենք անխնա կպատժենք կաշառակերներին ու
սրիկաներին»,-եզրափակել է Տյագնիբոկը:
Նշենք,
որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև նախօրեին կայացած հեռախոսային
խոսակցության ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամքի արտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Իսկ ավելի վաղ նման դիրքորոշում
էր արտահայտել նաև Աստանան: