Դեկտեմբերի 23-26-ը Հայաստանի
տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Հայհիդրոմետկենտրոնը:
Աղբյուրի համաձայն, Երևանում դեկտեմբերի
23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է մառախուղ:
Մինչդեռ, չնայած օդերևութաբանների կանխատեսումներին, արդեն երիրորդ օրն է
մայրաքաղաքում դիտվուըմ են տեղգումներ ձյան տեգսքով: Երևանում ցուրտը կպահպանվի առաջիկա մի քանի օրերին՝ ցերեկը սպասվում է -8, երեկոյան ժամերին՝
- 11, գիշերը՝ - 15 աստիճան ցուրտ:
Հայաստանի մարզերից մի քանիսում, ինչպես նաև Արցախում ցերեկվա ժամերին գրանցվում է 0-ից բարձր ջերմաստիճան:
Մասնավորապես, Տավուշում սպասվում է +8-+11, Լոռիում՝
+3-+6, Սյունիքում՝ +3-+5, Արցախում +7-+10 աստիճան տաքություն: