Հայաստանում քաղաքացիական շարժումներն աստիճանաբար կուսակցություններին դուրս են մղում իրական քաղաքական գործընթացներից, կարծում է ՙՆախախորհրդարան՚ քաղաքացիական նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Այսօր մամուլի ասուլիսում կինոռեժիսորը նշել է, որ, մասնավորապես, վերջին ամսին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք առնչվում են Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման և Կոմիտասի փողոցում էլիտար բնակարանային համալիրի շինարարության դեմ բողոքին, ինչպես նաև իրենց ընդդիմություն համարող կուսակցությունների պասիվությունը, ի հայտ բերեցին վերջինների լիակատար անհամարժեքությունն ու գործող վարչակազմի դեմ պայքարի որևէ արդյունավետ գործողության ունակության բացակայությունը նրանց շրջանում:
ՙՉեմ կարծում, որ կուսակցությունների հետարժե ինչ-որ հույսեր կապել: Իհարկե, որոշ քաղաքական ուժերի երիտասարդական թևերի ներկայացուցիչները մասնակցել են մեր ակցիաներին: Սակայն, ընդհանուր առմամբ, կուսակցական բոսերը, այն ժամանակ, երբ մենք ամռան տապին պայքարում էին քկառավարության և քաղաքապետարանի անօրինությունների դեմ, հանգստանում էին ինչ-որտեղ` Քոբուլետում կան Անթալիայում: Հետևաբար, իրական քաղաքականության հետ նրանք ոչ մի առնչություն չունեն: Հայաստանում ստեղծվում է նոր իրավիճակ. համակարգի դեմ պայքարի առաջնային դիրքերում կանգնած են երիտասարդ ակտիվիստներ՝ ազնիվ, համակարգում չփչացած, առանց շահադիտական նկատառումների՚, - հայտարարել է Խզմալյանը: