ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար բջջային կապի ՙԱլֆա՚ և ՙԲետա՚ հետվճարային սակագնային նոր փաթեթների գործարկման մասին:
Միանալով ՙԱլֆա՚ սակագնային փաթեթին` բաժանորդը կստանա 300 ելքային րոպե և 500 ՄԲ բջջային ինտերնետ, իսկ ՙԲետա՚-ին` 400 ելքային րոպե և 1024 ՄԲ բջջային ինտերնետ: ՙԱլֆա՚ և ՙԲետա՚ սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 3000 դրամ և 5000 դրամ համապատասխանաբար: Ելքային զանգերը դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված հեռախոսացանցեր կազմում է 25 դրամ: ՙԱլֆա՚ և ՙԲետա՚ սակագնային փաթեթներում ելքային մեկ SMS-ի արժեքը Beeline ցանցում 5 դրամ է, ՀՀ այլ օպերատորների համարներին ուղարկված հաղորդագրության արժեքն կազմում է 15 դրամ, միջազգայինը` 20 դրամ:
ՙՆոր սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, ովքեր շատ են շփվում և հաճախ զանգահարում ՀՀ և ԼՂՀ բջջային կապի բոլոր օպերատորներին, ինչպես նաև ակտիվորեն օգտվում են բջջային ինտերնետից: Կցանկանայի նշել, որ ՙԱրմենՏել՚ ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող սակագնային քաղաքականություն` առաջարկելով արդիական, խելամիտ, որակյալ և պարզ սակագներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին իրականում գնահատել մեր ծառայությունների հարմարավետությունը և մատչելիությունը Beeline ծառայություններից օգտվելիս՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙԱլֆա՚ և ՙԲետա՚ հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին հասանելի է «Beeline Bonusե ծրագիրը: Նոր սակագնային փաթեթների միացումը 0 դրամ է, անցումները բաց են: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում: