Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առնչությամբ հետաքննության մանրամասները կներկայացվեն հասարակությանը: Այդ մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով պատգամավորների հարցերին: ՙԴեռևս հետաքննություն է ընթանում, և երբ հայտնի դառնան ողբերգության մանրամասները, մենք կտեղեկացնենք այդ մասին հասարակայնությանը՚,- ասել է Օհանյանը: ՙՑավոք, զինծառայողները նախընտրում են օգնության դիմել ոչ թե իրենց անմիջական հրամանատարներին, այլ իրավապահ մարմիններին կամ իրավապաշտպան կազմակերպություններին: Մինչդեռ ղեկավարությանն այս կամ այն իրավիճակի մասին ժամանակին զեկուցելը կարող էր կանխել դրա ողբերգական ելքը՚,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ Վանիչկա Հովակիմյանի դին հայտնաբերվել է դեկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: