«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ
«Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, համակարգը
հնարավորություն է տալիս կատարել ԱՊՀ երկրներից և Վրաստանից ստացված փոխանցումների
վճարում, ինչպես նաև վճարումներ և փոխանցումներ Հայաստանի Հանրապետության
տարածքում: Փոխանցումները վճարվում են ՀՀ դրամով, ԱՄՆ
դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Փոխանցման միջնորդավճարը կազմում է
փոխանցվող գումարի 1%-ը:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն
իրականացնում է նաև առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ
«MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY
TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի
բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև
բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև`
միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:
Նշենք,
որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք բերեց հայաստանյան
Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008-ի
հուլիսին Գազպրոմբանկն իր բաժնեմասը հասցրեց 94.15%-ի, իսկ 2008-ի սեպտեմբերին
Ռայֆայզենբանկից գնեց նաև մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»
ՓԲԸ միանձնյա սեփականատերը: