Աստանայի
նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, թե
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է ինտեգրվի ՄԱԿ-ին անդամակցելիս
գծված սահմաններով, քննադատության չի դիմանում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
այդ մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը:
«ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանը,
ինչպես նաև բազմամթիվ այլ երկրներ, հստակ արձանագրված սահմաններ չուներ, հետևաբար,
այդ պահանջը հիմնավորված չէ և Ադրբեջանին հաճոյանալու փորձ է», - հայտարևարել է
նա:
Մեկնաբանելով Նազարբաևի մեկ այլ
հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է առանց Լեռնային
Ղարաբաղի, և դա պետք է նախադեպ լինի Մաքսային միությանը նրա ինտեգրման դեպքում,
Մանոյանն ընդգծել է. «ԱՀԿ, որի անդամ է Հայաստանը, Արցախի և Հայաստանի միջև
մաքսակետ տեղադրելու պայման չի դնում, ուստի միանգամայն անտրամաբանական է զուգահեռներ անցկացնել ԱՀԿ-ին Հայաստանի
անդամակցության և Եվրասիական տնտեսական միությանը նրա ինտեգրման միջև և պահանջել
մաքսակետ տեղադրել ՀՀ և ԼՂՀ միջև»: Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ հայկական
կողմն անհրաժեշտ գործողություններ պետք է ձեռնարկի, որպեսզի ԵԱՏՄ
անդամակցությունից մի քանի տարի անց խոսակցություններ չսկսվեն Արցախի հետ մաքսակետ
տեղադրելու մասին: «ԵԱՏՄ Արցախի անդամակցության մասին խոսք չի եղել, սակայն երկու
հայկական պետությունների միջև մաքսակետ տեղադրելու վերաբերյալ խոսակցություններն
Արցախը Հայաստանից մեկուսացնելու նպատակ են հետապնդում», - եզրափակել է նա:
Հիշեցնենք,
որ մայիսի 29-ին Եվրասիկական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ
Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է արդեն հունիսի 15-ին ստորագրել
ԵԱՏՄ անդամակցության շուրջ փաստաթուղթը: Ինչին ի պատախսան` Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրումը հնարավոր է հուլիսի 1-ից ոչ շուտ,
քանի որ Հայաստանը պետք է կատարի որոշ պարտավորություններ: Ընդ որում Ղազախստանի
նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերստին հայտարարել է, թե պետք է հաշվի առնվի
ղարաբաղյան հարցը: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, թե
Հայաստանը ԵԱՏՄ-ին կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում մտել է
ԱՀԿ: «Մենք Ադրբեջանի նախագահից
նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը
ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի
տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես
նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար», - նշել է Նազարբաևը: Հայաստանի նախագահը հանդես
չի եկել պատասխան հայտարարությամբ: