Բյուրական
գյուղի բնակիչները դեմ են հանդես եկել Արագածոտնի մարզի Ամբերդ գետի վրա, որը
գտնվում է Օրգովի կիրճում, նոր ՀԷԿ-ի կառուցմանը: Մոտ 150 բնակիչներ հավաքվել են
շինհրապարակում, արտահայտելով իրենց դժգոհությունը:
Անհանգստությունը
պայմանավորված է նրանով, որ սակավաջուր այդ գետն առանց այդ էլ չորանում է: Իրենց
դժգոհությունը գյուղացիները հայտնել են ԱրմԻնֆո գործակալության թղթակցին: Ամբերդ
ՀԷԿ-ի շինարարությունն արդեն սկսվել է, բերվել է ծանր տեխնիկա, որն արդեն
տեղափոխվել է 2 կմ խորացել է կիրճում: Բյուրականցիները վստահ են, որ Ամբերտ ՀԷԿ-ի
շինարարությնա ետևում կանգնած է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով
Բյուրականում արդեն կառուցել է տուն և
ջերմոցներ և կարծես թե չի ցանկանում դրանով սահմանափակվել:
Հիշեցնենք, որ
ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին հայտարարել էր, որ
ՙԱմբերդ ՀԵԿ՚ ՍՊԸ մտադիր է ՀԷԿ-ի շինարարությանը ներդնել մոտ 790 մլն դրամ (մոտ $
2 մլն), և ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել երեք տարով հետաձգել
սարքավորումների ներմուծման հետևանքով գոյացած ԱԱՀ վճարները:
Նշենք, որ
ՙԱմբերդ ՀԷԿ՚ ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին, որի հիմնադիրներն են
ուրգենն Հակոբյանը և Իրանի քաղաքացի Պարվիզնոսդրատի Ալասդարին: