ՆԱՏՕ-ն կշարունակի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ըստ ԱՊԱ-ի,
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուտ» 86-րդ սեմինարի ժամանակ այդ մասին
հայտարարել է կառույցի նախագահ Հյու Բեյլին: Սեմինարը նվիրված էր «Հարավային
Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի
նպատակը կողմերի միջև փոխըմբռնման հասնելն է: «Հարկավոր է իմանալ, որ Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է: Այդ խնդիրը
հարկավոր է լուծել փոխզիջումների ճանապարհով», - ընդգծել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը:
Բեյլիի
ասելով, չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ն այդ գործընթացին չի մասնակցում,
դաշինքը կշարունակի իր ջանքերը փոխըմբռնման հասնելու ուղղությամբ: «Մենք կարևորում
ենք վստահության մթնոլորտի ձևավորումը հակամարտող կողմերի միջև», - եզրափակել է
նա: