Հայաստանի
ազգային անվտանգության ծառայության նախկին առաջին փոխտնօրեն Ռոմիկ Հարությունյանի
պաշտոնանկությունից հետո նրա նկատմամբ սկսված ներքին ծառայողական հետաքննությունը
վերջինիս փախուստի պատճառ է դարձել:
«Հայկական ժամանակի» աղբյուրների համաձայն, խոստումնալից հետաքննության
սկսվելու արդյունքում, որը կարող էր ուշագրավ մանրամասներ բացահայտել նրա
գործունեության և պաշտոնանկության իրական պատճառների մասին, Հարությունյանը փախել է Ռումինիա, որտեղից չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։
ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալն զբաղեցրած պաշտոնից հեռացվել է նախորդ ամսին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Նրա հետ միասին պաշտոնանկ էր արվել ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ Տիգրան Աղաջանյանը: Եղած տեղեկությունների համաձայն, հենց նա էր երկրի ղեկավարությանը
Հարությունյանի գործունեության որոշ
մանրամասներ ներկայացրել, որոնք վերջինիս պաշտոնանկության պատճառ էին դարձել: