Arminfo.info



 Երեթշաբթի, 19 Հունվարի 2016 13:23

Ստեփանյան Դավիթ

Վլադիմիր Եվսեև. Սաուդյան Արաբիայի և Իրանի թուլացումը թույլ կտա ԱՄՆ-ին ավելի հեշտ կառավարել Մերձավոր և Միջին Արևելքը

Վլադիմիր Եվսեև. Սաուդյան Արաբիայի և Իրանի թուլացումը թույլ կտա ԱՄՆ-ին  ավելի հեշտ կառավարել Մերձավոր և Միջին Արևելքը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտային իրավիճակը հերթական անգամ հաստատեց Երևանի հետ Մոսկվայի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բնույթը և կասկածի տակ դրեց Բաքվի հետ դաշնակցային հարաբերությունները: Ձեր կարծիքով, ի՞նչ եզրակացություններ դրանից կարող է անել Մոսկվան, և ի՞նչ ապագա ունեն այդ հարաբերությունները:  

 

Մոսկվան Բաքվի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես դաշնակցային: Այդ պետության առնչությամբ պաշտոնապես խոսք է գնացել միայն ռազմավարական գործընկերության մասին: Տեղի է ունեցել մերթ հարաբերությունների ամրապնդում մինչև այդ մակարդակը, մերթ երկկողմ հարաբերությունները վատթարանում են մինչև գործընկերային: Մասնավորապես, Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի փակումը և Ադրբեջան իսրայելական զենքի լայնածավալ մատակարարումները ոչ միայն հանգեցրեցին հարաբերությունների վատթարացման, այլև Մոսկվային ստիպեցին քննարկել ՌԴ-ում ադրբեջանական համայնքի համար այլընտրանքային կազմակերպության ստեղծման հարցը: Այդ ֆոնին Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները միշտ դիտարկվել են որպես դաշնակցային, ինչի դրսևորումը համատեղ հակաօդային պաշտպանության և պետական սահմանների պահպանության  համակարգի ստեղծումն էր: Այսպես, եթե Ադրբեջանում ՌԴ-ն նույնիսկ ռազմական օբյեկտ չունի, ապա Գյումրիում տեղակայված է լիարժեք ռազմակայան, որի ռազմական ներուժը մշտապես մեծացվում է: Ռուս-թուրքական հարաբերությունների լուրջ սրման պայմաններում ակնկալում եմ Մոսկվայի և Երևանի միջև մերձեցման գործընթաց, առաջին հերթին` ռազմաքաղաքական ոլորտում: Հայաստանում ռուսական ռազմակայանը համալրվել է լրացուցիչ 7 ռազմատրանսպորտային և մարտական ուղղաթիռներով: Ուսումնասիրվում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՀՕՊ ժամանակակից համալիրների, օրինակ, «Ս-300 ՊՄՈՒ-2» զենիթահրթիռային համալիրների Հայաստան մատակարարման հարցը: Իհրակե, Մոսկվան ավելորդ անգամ չի սրի հարաբերությունները Բաքվի հետ: Սակայն, նույնիսկ  Վրաստանում ադրբեջանական բնական գազի մասնակի փոխարինման նրա ձգտումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարության համբերությունն անսպառ չէ, հատկապես` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի արհեստական սրումը:

 

2015 թ. լճացման տարի էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ միաժամանակ նոր զոհեր բերելով հակամարտության կողմերին: Արդյո՞ք սոցիալ-տնտեսական անմխիթարական վիճակը Հայաստանում և, գլխավորը, Ադրբեջանում թույլ է տալիս կարգավորման հարցում որոշակի տեղաշարժեր ակնկալել 2016 թվականին, թե՞ այդ հարցն, այնուամենայնիվ, կախված է աշխարհաքաղաքական գործոններից:

 

2015 թիվը չափազանց տագնապալի էր Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդրի կարգավորման առումով: Ադրբեջանական կողմը զինված հակամարտության գոտում կիրառում էր ոչ միայն փողային հրետանի, այլև թուրքական արտադրության հաամազարկային կրակի 107 մմ-անոց ռեակտիվ համակարգեր, ինչը հանգեցրեց երեք կանանց մահվան սահմանամերձ հայկական գյուղում: Ավելին, Ադրբեջանը 1994 թվականից ի վեր առաջին անգամ հակամարտության գոտում տանկեր կիրառեց: Այդ ամենը խոսում է այն մասին, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրընթաց վատանում է, և այդ գործընթացը կարելի է կասեցնել մի շարք միջոցներ ձեռնարկելու ճանապարհով:

Մասնավորապես, անհրաժեշտ է ԵԱՀԿ առաքելության ձևաչափի փոփոխություն զինված հակամարտության գոտում: Առաքելությունը պետք է աշխատի մշտակամ հիմունքով և ունենա վերահսկողության տեխնիկական միջոցներ` անօդաչու թռչող սարքերի և բարձր լուծման տիեզերական լուսանկարների օպերատիվ տրամադրման տեսքով: Երկրորդ` հարկավոր է ստեղծել հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմ: Երրորդ` անհրաժեշտ է սկսել ճակատային գծից ինչպես ծանր, այնպես էլ թեթև սպառազինությունների հետ քաշումը: Հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղում կարող ենք ունենալ լոկալ զինված հակամարտություն` արդեն ամենամոտ ապագայում:

 

Նախորդ տարվա դեկտեմբերին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և ԵՄ մասնակցությամբ ու Ռուսաստանի շրջանցմամբ Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրման Չինաստանի գործարկած նախագիծը, որը «Մետաքսի ճանապարհ» ենթակառուցվածքային նախագծի մի մասն է, ցույց  տվեց, որ չնայած Մոսկվայի և Պեկինի բոլոր փոխադարձ հավաստիացումներին՝ «Մետաքսի ճանապարը» և Մոսկվայի կողմից առաջ մղվող եվրասիական ինտեգրման նախագիծը հազիվ թե փոխլրացվելի են: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկու նախագծերի հեռանկարները՝ հաշվի առնելով, որ, այսպես թե այնպես, «Մետաքսի ճանապարը» անցնում է հետխորհրդային տարածքով, որը Մոսկվան շարունակում իր կենսական շահերի գոտին համարել:

 

Ներկայում Չինաստանը ձեռնամուխ է լինում «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի իրագործմանը, որի մասնավոր դրսևորումը Կենտրոնական Ասիայի տարածքում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագիծն է: Այդ նախագծերի շրջանակում ստեղծվող տարբեր փոխադրամիջանցքները Չինաստանի տնտեսության գլխավոր խնդիրը չեն: ՉԺՀ համաշխարհային արտահանման լուրջ նվազման պայմաններում Պեկինն ավելի մեծ ուշադրություն է դարձնում, առաջին հերթին, էկոլոգիական առումով կեղտոտ արդյունաբերական արտադրությունների տեղափոխմանն այլ պետությունների տարածք: Մասնավորապես, այդ գործընթացն արդեն սկսվել է Ղազախստանում, հերթը Ղրղըզստանինն է: Պեկինի համար ըստ կարևորության երկրորդ ուղղությունը երկրաժամկետ ներդումներն են` առնվազն 20 տարով: Կասպից ծովով դեպի Ադրբեջան և այնուհետև դեպի Վրաստան ու Թուրքիա չինական կոնտեյներների փորձնական փոխադրման ծավալներն այնքան էլ մեծ չեն, ուստի չեն կարող խոչընդոտել եվրասիական ինտեգրմանը: Այլ հարց է, թե գործնականում ինչպես կիրականացվի ռուսական և չինական ինտեգրացիոն նախագծերի կցորդումը: Այս ուղղությամբ կծագեն բարդրություններ, սակայն, իմ անձնական կարծիքով, դրանք չեն լինի անհաղթահարելի բնույթի:

 

Տպավորություն է ստեղծվում, որ չկարողանալով ճնշել Իրանին միջուկային ծրագրի հարցում և փաստորեն դադարեցնելով վերջինիս մեկուսացման քաղաքականությունը՝ Արևմուտքը և ԱՄՆ-ը, մասնավորապես, որոշել են մեկուսացնել իսլամական պետությունը Սաուդյան Արաբիայի և այլ սունիական երկրների միջոցով: Արդյո՞ք նման վարկածը գոյության իրավունք ունի, թե՞ ամեն բան շատ ավելի բարդ է:

Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի նկատմամբ միանգամայն գիտակցված սադրանք է եղել: Վերջինիս նպատակն էր՝ փորձել մեկուսացնել Թեհրանին՝ նույնիսկ հակաիրանական ֆինանսատնտեսական պատժամիջոցների մեղմացման պայմաններում: Կասկածելի է, որ դա անհրաժեշտ է Օբամայի վարչակազմին, որի համար իրանական միջուկային ճգնաժամի կարգավորման միֆն արտաքին քաղաքական քիչ ձեռքբերումներից մեկն է: Միաժամանակ ամերիկյան հասարակության շրջանում ամենևին ոչ բոլորն են աջակցում Օբամային հակաիրանական պատժամիջոցների մեղմացման հարցում: Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսում մի քանի օրինագիծ է նախապատրաստված, որոնք ենթադրում են ԻԻՀ դեմ նոր պատժամիջոցների կիրառում ՙհրթիռային ծրագրի, մարդու իրավունքների ոլորտում խախտումների համար՚:

Ամերիկյան ներկայիս վարչակազմը կձգձգի այդ գործընթացը, բայց այն արդեն քաղաքական լուրջ կապիտալ չունի: Նախագահ Բարաք Օբաման ավելի շատ մտածում է այն մասին, թե ինչպես գեղեցիկ հեռանա՝ իր հետքը թողնելով պատմության մեջ: Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ միջուկային ծրագրին առնչվող հակաիրանական պատժամիջոցների մեղմացման իրական գործընթացը կձգձգվի, և ներկայիս վարչակազմի օրոք կայուն բնույթ չի կրի:  

Մյուս կողմից ԱՄՆ-ը, իհարկե, շահագրգռված է Սաուդյան Արաբիայի և Իրանի փոխադարձ թուլացմամբ՝ որպես տարածաշրջանային երկու առաջատար, քանի որ այդ դեպքում իր համար ավելի հեշտ կլինի կառավարել Մերձավոր և Միջին Արևելքը: Այլ բան է, որ կան նաև արտատարածաշրջանային այլ առաջնորդներ՝ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, որոնք իրենց շահերն ունեն այնտեղ: Հիշյալ տարածաշրջանում սեփական քաղաքականությունն է փորձում իրականացնել Թուրքիան:

 

Անկարան շտապեց Սուլթանհամետ հրապարակում վերջին ահաբեկչությունը վերագրել Իսլամական պետությանը: Այդպիսով Էրդողանն ակնկալում է ձերբազատվել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքներից, թե՞ Թուրքիան ընդամենը ժամանակավոր գործընկեր է ԻՊ ղեկավարության համար, որի ռազմավարական նպատակը Էրդողանի կառավարության տապալումն է:   

 

Բազմաթիվ հիմքեր կան թուրքական MIT հետախուզական կազմակերպության և Իսլամական պետության միջև սերտ կապի մասին խոսելու համար: Մասնավորապես, 2014 թ. հունիսին ԻՊ ստեղծման փաստն առավելապես պայմանավորված էր երեք հատուկ ծառայությունների համագործակցությամբ՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Կատարի, ինչը թույլ է տվել իսլամական արմատականներին բավականին հեշտ զավթել Իրաքի Մոսուլ քաղաքը: Ըստ որում, արմատականները պատանդ վերցրեցին թուրքական հյուպատոսության աշխատակիցներին, որոնց զարմանալիորեն արագ և առանց փրկագնի ազատ արձակեցին: Այժմ թուրքական ղեկավարությունը ցանկացած ահաբեկչություն փորձում է վերագրել Իսլամական պետությանը, որն իբր վրեժ է լուծում Անկարայից հակաահաբեկչական կոալիցիային վերջինիս մասնակցության համար: Բայց իրականում դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Անկարան օգնել ու կշարունակի օգնել իսլամական արմատականներին՝ փորձելով նրանց ձեռքով իր ազգային շահերն իրացնել Սիրիայում և Իրաքում: Բայց ի՞նչ կանեն թուրքերը, երբ սիրիական ազգային բանակն աստիճանաբար դուրս մղի արմատականներին թուրքական տարածք: Միայն ուղարկել նրանց Եվրոպա՝ որպես փախստականներ: Բայց նույնիսկ այդ կերպ Անկարան չի կարողանա խուսափել իր երկրի ներսում ահաբեկչությունների ավելացումից:

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի դեկտեմբերյան այցը Ռուսաստան և նրա հանդիպումներն ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ամերիկյան բավականին լարված հարաբերություններում զուսպ լավատեսության և նույնիսկ երկրորդ ՙվերաբեռնման՚ հույսեր փայփայելու առիթ տվեցին որոշ փորձագետների: Ինչպե՞ս եք պատկերացնում Մոսկվայի և Վաշինգտոնի հետագա հարաբերությունները:  

 

Ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս անորոշության բարձր աստիճանի վրա են գտնվում: Վաշինգտոնում արդեն հասկացել են, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է պայմանավորվել, մասնավորապես՝ Սիրիայի առնչությամբ, սակայն ներկայիս վարչակազմն արդեն չի կարող քաղաքական լուրջ որոշումներ կայացնել՝ երկրորդ ՙվերաբեռնման՚ ոճով: Հնարավոր է միան դիմակայության որոշակի թուլացում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված: Դրա վկայությունն է, օրինակ, վերջերս Կալինինգրադի մարզում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ: Կարելի է ենթադրել, որ ողջ 2016 թ. ընթացքում հակառուսական պատժամիջոցները կշարունակեն գործել: Բայց միաժամանակ փոքր-ինչ կնվազի Արևմուտքի կողմից հակառուսական հռետորությունը: Բացի այդ, Վաշինգտոնը կփորձի փոխգործակցել Մոսկվայի հետ այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, մասնավորապես՝ Սիրիայի հարցում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթերԵրևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր
Richter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջևRichter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև
"Որոնվում է օմբուդսմենը" ինքնաշեն պաստառների պատճառով ոստիկանները բերման են ենթարկել մեդիառեսուրսի երկու աշխատակցի
Երեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցությունԵրեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցություն
Ղազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերՂազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրըՀայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի "Արարատ" հայկական գերեզմանատանը
Times. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջTimes. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ
Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարարՀայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումիցՀայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումից
Երևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահինԵրևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահին
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
Հայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
Իրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. ՎելայաթիԻրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. Վելայաթի
Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համարՀայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածություններըԼավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
Ընդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ էԸնդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ է
Առողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանըԱռողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանը
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկինԼոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկին
Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակիՀայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾ
Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկենԶինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
Ամերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալԱմերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալ
ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասներըԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
ԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխություններըԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ ՀայաստանինFreedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
Հայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրըՀայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց
Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի "Փոքրիկ ողբերգությունները"
Արցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջԱրցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջ
Կառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծըԿառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովիՇառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտումՔրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում
Դա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասինԴա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասին
Ծափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասինԾափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասին
Կլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպումԿլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպում
Կլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող էԿլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է
Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետՊաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետ
Ավստրալիան նոր դեսպան ունի ՀայաստանումԱվստրալիան նոր դեսպան ունի Հայաստանում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետ
Առողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասինԱռողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասին
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ֆրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզՖրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզ
Իսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրաԻսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա
ANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասինANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ