Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանամետ պատգամավորները
բոյկոտել են «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասի հանձնման վերաբերյալ
համաձայնագրի վավերացման հարցի շուրջ քվեարկությունը:
Այն բանից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը հավաքել է ՀՀԿ
ներկայացուցիչների գրանցման քարտերը, որոնց բացակայության դեպքում նրանք
քվեարկելու հնարավորություն չունեին, խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ
քվեարկությունը կընթանա «պիոներական» եղանակով` ձեռքով: Նա նաև զարմանք է հայտնել
պատգամավորների մտավոր ունակությունների առնչությամբ, որոնք, ՀՀԿ դեմ պայքարի այլ
եղանակ չգտնելով, դիմում են քարտերի գողության: Այն պահին, երբ հանրապետականները
ձեռքով քվեարկում էին, ոչ իշխանամետ պատգամավորներն սկսել են լքել նիստերի
դահլիճը, սակայն դա հանրապետականներին չի կանգնեցրել, և Հովկ Աբրահամյանը
հեգնանքով հայտարարել է. «Երևում է` քվեարկության արդյունքում համաձայնագրերի
հակառակորդներ չեն լինի»:
Իշխանամետ ուժերի մասնակցությամբ կրկնական քվեարկության
պահին Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն սկսել են իրենց բողոքի
ակցիան. նիստերի լուսաբանման համար նախատեսված օթյակում նրանք սկսել են սուլել և
բղավել «ամոթ», ինչից հետո խոսնակը պահպանության ծառայությունից պահանջել է «կարգի
հրավիրել» ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ավելին, հանշվիչ հանձնաժողովի 7
անդամներից 4-ն ի նշան բողոքի քվեարկությանը չեն մասնակցել և հրաժարվել են
ստորագրել ամփոփիչ փաստաթուղթը: Ինչպես լրագրողներին հաղորդել է ՀԱԿ պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը կբարձրացվի այսօր իսկ, ժամը 15:30-ին: