Ձկան պահուստները Սևանում շարունակում են արագորեն նվազել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուպ Գաբրիելյանը, 2012 թվականին Սևանում ձկան ընդհանուր պաշարները կազմել են 100-105 տոննա, որից 96,7 տոննան կազմում է ծածանը, իսկ 6-6.5 տոննան` սիգը: Այսպիսով, միայն սիգի պաշարները մեկ տարում կրճատվել են 2 տոննայով, ձկան այդ տեսակը դնելով լիակատար անհետացման եզրին: Ըստ փորձագետի, պրոբլեմի արմատը պետք է փնտրել նրանում, որ սիգի պոպուլյացիան գործնականում չունի վերարտադրության հնարավորություն: Խնդիրը կարելի էր լուծել Սևանա լճում սիգի ձկնկիթ ներմուծելու միջոցով, սակայն մասնագետների այդ առաջարկը կառավարության կողմից դեռևս մնում է անպատասխան:
Սևանա լճում սիգի ամենամեծ պաշարներն արձանագրվել են 1988, 1989 և 1990 թվականներին, կազմելով 28-30 հազ.տոննա: Այսպիսով, անցնող 20 տարիների ընթացքում Սևանում սիգի պահուստները նվազել են 5 հազար անգամ: Ըստ Գաբրիելյանի, այդ ամենի պատճառը, հիմնականում, սիգի չափից դուրս ծավալներով որսն է, ինչպես նաև այն, որ սիգը վաճառքի էր հանվում նույնիսկ ձվադրման փուլում: Պրոբլեմի անտեսումը կարող է առաջացնել բազմաթիվ պրոբլեմներ: Բավական է ասել, որ սիգն ունի կարևորագուն էկոլոգիական նշանակություն, քանի որ նպաստում է ջրի որակի բարձրացմանը և ճահճացման գործընթանցների դանդաղմանը: Բացի այդ, Գաբրիելյանը կոչ է անում այդ պահուստները դիտարկել որպես Հայաստանի ռազմավարական պահուստներ, քանի որ շրջափակման դեպքում ներմուծվող կերով աշխատող ձկնատնտեսությունները, պարզապես, կկանգնեն: