Air
Armenia-ն նշանակվել է Նովոսիբիրսկից Երևան կանոնավոր փոխադրող, հաղորդում է
«Էռ-Բե-Կա»-ն:
Աղբյուրի համաձայն, ներկայում Նովոսիբիրսկից Երևան օդային
ուղևորափոխադրումնր է իրականացնում միայն S7 Airlines ավիաընկերությունը:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ նոտայով հայկական կողմը հաստատել է Air
Armenia-ի նշանակումը Նովոսիբիրսկից Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր
միջազգային փոխադրումներ իրականացնելու համար:
Air
Armenia ավիաընկերությունը օրական 2-3 չվերթ է իրականացնում Երևանից Մոսկվա
(Վնուկովո), շաբաթական 1 չվերթ` դեպի Եկատերինբուրգ, 3 չվերթ` դեպի Կրասնոդար և
Պետերբուրգ, 1-ական չվերթ` դեպի Նիժնի Նովգորոդ, Սամարա և շաբաթական 2 չվերթ` դեպի
Սոչի: Վերջերս կանոնավոր չվերթներ են բացվել դեպի Փարիզ և Մայնի Ֆրանկֆուրտ:
Ընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր գործուենությունն սկսել է բացառապես
օդային բեռնափոխադրումներով: 2013 թվականի հոկտեմբերին այն ձեռնամուխէ եղել
կանոնավոր ուղևորային չվերթների իրականացմանը, ինչը հնարավոր է դարձել թռիչքների
նկատմամբ սնանկացած ազգային ավիափոխադրող
«Արմավիայի» մենաշնորհի վերացումից հետո: Air Armenia-ի մուտքը շուկա անմիջապես
նշանավորվել է ավիատոմսերի գների էական նվազմամբ: