Երևանը հույս ունի, որ ռուսական կողմը կֆինանսավորի Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածի շինարարությունը:
Այս մասին ՙԱրմենիա՚ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հաղորդել է, որ ավելի վաղ հանդիպել է իրանական պաշտոնյաների հետ, և իրանական կողմը հետաքրքրություն է հանդես բերել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը: Նշելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ֆինանսավորել երկաթուղու շինարարության իր հատվածը, Բաղդասարյանը նշել է, որ հայտարարությւան մեջ, որն ստորագրվեց ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ընթացքում, ներդրումներ են նախատեսվում են նաև երկաթուղային ոլորտին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսական Երկաթուղիները պատրաստ են 15 մլն.դոլարի ներդրումներ կատարել Հայաստանի երկաթուղիների ցանցի զարգացմանը: