ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին կհանդիպի Ազգային ժողովի պատգմավորների հետ: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, փակ նիստում, որը տեղի կունենա 10:30-ին, Նալբանդյանը կպատասխանի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ խորհրդարանականների հարցերին:
Այսօր ՀՀ ԱԺ նիստում նման հանդիպում է պահանջել Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Նշենք, սակայն, որ փակ նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական տեեկատվություն առայժմ չի ստացվել: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է այս տեղեկատվությունը: